26 Ահա Աստված մեծ է, ու մենք չգիտենք. նրա տարիների թիվն անքննելի է։
26 Ահա, Ամենազորը շատ մեծ է, բայց մենք չենք իմանա. նրա տարիների թիվն անսպառ է։
Երբ դեռ սարերը չէին ծնվել, և չէիր ստեղծել երկիրն ու աշխարհը, հավիտենությունից մինչև հավիտենություն դու ես Աստվածը։
Մեծ է Տերը և հույժ գովելի, և չափ չկա նրա մեծությանը։
Այժմ, երբ նայում ենք հայելու մեջ, հստակ չենք տեսնում, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմառդեմ։ Այժմ մասամբ եմ տեղյակ, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես որ նրանից ճանաչվեցի։
Նա Ամենակարող է. նրան չենք կարող գտնել։ Նա մեծ է զորությամբ և իրավունքն ու արդարության շատությունը նա չի ծռի։
Աստված իր ձայնով սքանչելի որոտում է, մեծամեծ բաներ անում, բայց մենք չենք կարող իմանալ։
Բայց իրա՞վ Աստված պիտի բնակվի այս երկրի վրա, եթե երկինքը և երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, էլ ո՜ւր մնաց իմ շինած այս տունը։
Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը, և նրա մասին մեր լսածը փսփսուք է, և ո՞վ կարող է նրա զորության որոտումը հասկանալ»։
Վերարկուի պես նրանց կոլորես, և հագուստի պես կփոխվեն, բայց դու նույնն ես, և քո տարիները չեն պակասելու» (Սաղ. 102.25-27)։
Այս մեկը ևս ձեզանից ծածկված թող չլինի, սիրելինե՛ր, որ Տիրոջ համար մեկ օրը հազար տարվա պես է, իսկ հազար տարին՝ մեկ օրվա պես։
Քո օրերը մի՞թե մարդու օրերի պես են, կամ քո տարիները՝ մարդո՞ւ օրերի պես,
Ամեն մարդ տեսնում է նրա արածները. մարդը հեռվից է դիտում։
Որովհետև նա ջրի կաթիլները քաշում է և նրա գոլորշուց անձրև է թափում,