Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Եբրայեցիներին 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Իսկ դու դրանք հագուստի պես պիտի շրջես և փաթաթես, և նրանք պիտի ոլորվեն։ Բայց դու միշտ նույնն ես, և քո տարիները չեն պակասելու» (Սաղ. 101(102).25-27)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Վերարկուի պես նրանց կոլորես, և հագուստի պես կփոխվեն, բայց դու նույնն ես, և քո տարիները չեն պակասելու» (Սաղ. 102.25-27)։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 1:12
8 Խաչաձեւ Հղումներ  

Ահա, Ամենազորը շատ մեծ է, բայց մենք չենք իմանա. նրա տարիների թիվն անսպառ է։


Քեզ կընդունի իր ուսերի տակ, Եվ կապաստանես նրա թևերի հովանու տակ։ Նրա ճշմարտությունը որպես զենք կպատի քո շուրջը։


Եվ Աստված ասաց Մովսեսին. «Ես եմ Աստված, որ Է»։ Եվ ավելացրեց. «Այսպե՛ս ասա Իսրայելի որդիներին. “Է-ն առաքեց ինձ ձեզ մոտ”»։


Զրկվեցի իմ ազգատոհմից, թողեցի իմ մնացած կյանքը, որը ելավ ու հեռացավ ինձնից, ինչպես նա, որ քանդում է կանգուն տաղավարը։ Իմ հոգին ինձնից ահա ուր որ է պիտի անջատվի, ինչպես ջուլհակի ոստայնը, որ մոտ է կտրվելու։


Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ես կամ, նախքան Աբրահամի լինելը»։


Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան։


քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում, ոչ էլ փոփոխման ստվեր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ