Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Մի՞թե Աստված բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկնքի անսահմանությունները քեզ բավական չեն, ապա ինչպե՞ս կարող է բավականացնել իմ շինած այս տունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Բայց իրա՞վ Աստված պիտի բնակվի այս երկրի վրա, եթե երկինքը և երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, էլ ո՜ւր մնաց իմ շինած այս տունը։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:27
16 Խաչաձեւ Հղումներ  

Այն տունը, որ կառուցելու եմ, մեծ է լինելու, քանզի Տերը՝ մեր Աստվածը, ավելի մեծ է, քան բոլոր աստվածները։


Բայց ո՞վ կարող է նրա համար տուն կառուցել, որովհետև երկինքն ու երկինքների երկինքն անգամ անկարող են պարփակել նրա փառքը։ Ես ո՞վ եմ, որ նրա համար տուն կառուցեմ, այլ միայն մի տեղ, որտեղ խունկ կծխեն նրա առաջ։


Բայց մի՞թե Աստված իրոք բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկինքների երկինքը բավական չեն քեզ տեղավորելու համար, ապա ի՞նչ է իմ շինած այս տունը։


Օրհնեցե՛ք նրան, երկինքների՛ երկինքներ, Ջրե՛ր, որ վեր եք երկնից,


Աղքատները կտեսնեն և կուրախանան. Փնտրե՛ք Աստծուն, և ձեր հոգիները կապրեն։


Այսպես է ասում Տերը. «Երկինքն իմ աթոռն է, և երկիրը՝ իմ ոտքերի պատվանդանը։ Ի՞նչ տուն պիտի շինեք ինձ համար,- ասում է Տերը,- և կամ իմ հանգստյան տեղն ինչպիսի՞ն պիտի լինի։


Եթե մարդը թաքնվի թաքստոցում, մի՞թե ես նրան չեմ տեսնի,- ասում է Տերը։ Մի՞թե երկինքն ու երկիրը ես չեմ լցնում,- ասում է Տերը։


Եվ Բանը մարմին դարձավ ու բնակվեց մեր մեջ, և տեսանք նրա փառքը. փառք, որ Հայրն է տալիս Միածնին՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։


Աստված, որ ստեղծեց այս աշխարհը և դրա մեջ առկա ամեն բան, նա է Տերը երկնքի և երկրի. նա ձեռակերտ տաճարներում չի բնակվում,


Գիտեմ Քրիստոսով մի մարդու, որ տասնչորս տարի առաջ (չգիտեմ՝ մարմնով էր, թե առանց մարմնի, Աստված գիտի) հափշտակվեց մինչև երրորդ երկինք։


կամ ի՞նչ նմանություն կարող է լինել Աստծու տաճարի և մեհյանների միջև։ Արդարև, կենդանի Աստծու տաճար եք դուք։ Ինչպես ասաց Աստված. «Պիտի բնակվեմ նրանց մեջ ու պիտի ապրեմ նրանց մեջ, պիտի լինեմ նրանց Աստվածը, և նրանք պիտի լինեն իմ ժողովուրդը (Ղևտ. 26.12, Եզկ. 37.27)։


Ահա Տիրոջը՝ քո Աստծունն են երկինքն ու երկինքների երկինքը, ինչպես նաև երկիրն ու նրանց մեջ գտնվող ամեն ինչ։


Տեսե՛ք՝ ինչպիսի՜ սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծու որդիներ։ Աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ