Եվ եթե այս բարձր տան կողքից ամեն անցնող զարհուրելով ու զարմանքով հարց տա, թե՝ “Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկիրն ու այս տունը”,
ՀՈԲ 27:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պիտի ծանակի նրան և քարշ պիտի տա իր տեղից»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա վրա ծափ կզարնեն ու նրան իր տեղից կսուլեն»։ |
Եվ եթե այս բարձր տան կողքից ամեն անցնող զարհուրելով ու զարմանքով հարց տա, թե՝ “Ինչո՞ւ է Տերն այսպես արել այս երկիրն ու այս տունը”,
որպեսզի ձեր մեղքերը չավելացնեք. Տիրոջ առաջ շատ բան խոսելն անօրենություն է համարվելու ձեզ համար»։
Արդարների բարությամբ կառուցվում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստյամբ ուրախություն է լինում։
Այդ քաղաքն էլ պիտի մատնեմ կործանման ու ծաղրի ենթարկեմ. ամեն ոք, ով անցնի նրա միջով, պիտի տրտմի և ցավի նրա կրած բոլոր հարվածների համար։
Բոլոր անցորդները ծափ զարկեցին, սուլում էին ու շարժում իրենց գլուխները Սիոնի դստեր վրա. «Ա՞յս է այն քաղաքը,- ասում էին,- որ ամբողջ երկրի փառքի պսակն էր և ուրախությունը»։
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն բանի համար, որ ձեռքերովդ ծափ զարկեցիր ու ոտքերովդ դոփեցիր, հոգեպես ուրախացար Իսրայելի երկրի վրա,-
և Աքաաբի տան բոլոր գործերը. ըստ նրա խորհուրդների գնացիք, որ ձեզ մատնեմ կորստյան և քո բնակիչներին՝ սուլոցի. ժողովուրդների նախատինքները կընդունեք»։
Թարախակալվեցին քո վերքերը, և քո անկմանը բուժում չկա. բոլորը, որ լսեցին քո գույժը, կծափահարեն քո անկման համար, քանզի ո՞ւմ վրա հանապազ չի գնացել քո չարությունը։
Սա վրիժագործ քաղաք է՝ հույսով բնակվելով, որ ասում էր իր սրտում. «Ես եմ, և այլևս ոչ ոք չի լինի ինձանից հետո»։ Ինչպե՞ս դարձավ ավերակ, գազանների ճարակ. ամեն ոք, որ անցնի նրա միջով, կշչա և կշարժի իր գլուխը։
Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։