18 Լույսից խավար են քշելու նրան,
18 Նրան պիտի լույսից խավարի մեջ քշեն ու աշխարհից պիտի վտարեն նրան։
Երազի պես է թռչելու և չի գտնվելու. գիշերային տեսիլքի պես է թռչելու նա։
երկիրն հավիտենական աղջամուղջի, որտեղ լույս չկա, ու ոչ ոք չի կարող մարդկային կյանք տեսնել»։
ծովի կատաղի ալիքներ, որ միշտ փրփրում թափում են իրենց սեփական ամոթը. մոլոր աստղեր, որոնց համար է պահված հավիտենական խավարի վիհը։
Ամբարիշտը պիտի մերժվի իր չարիքի պատճառով, իսկ իր հոգու սրբության ձգտողն արդար կլինի։
Եվ եթե քո ձեռքում անօրենություն կա, հեռո՛ւ վանիր այն քեզանից, և անօրենությունը քո հարկի տակ թող չիջևանի։
Ցերեկը խավարն է նրանց վրա հասնելու, իսկ կեսօրին խարխափելու են, ինչպես գիշեր ժամանակ։
Ինչո՞ւ է դառնացածներին լույս տրվում, և ցավագնած հոգիներին՝ կյանք։
Ցավերը բոլոր կողմերից ոչնչացնելու են նրան. շատերը նրա ոտքերին են փարվելու սովի նեղության ժամանակ։
Համակ խավարն է սպասում նրան, և անշեջ հուրն է նրան ճարակելու։ Եկվորն է չարչարելու նրա ընտանիքը։
Խորշակը պիտի խլի նրան ու գնա, պիտի քշի նրան իր տեղից,
Պիտի ծանակի նրան և քարշ պիտի տա իր տեղից»։
և փառապսակից։ Քեզ պիտի նետի մեծ ու անսահման երկիրը, և այնտեղ դու պիտի մեռնես. քո շքեղ կառքերը անարգանքի առարկա պիտի դարձնի, քո իշխանական տունը ոտնատակ պիտի տա։
Տալիս է նրան, ով ուխտ է անում, բազմացնում է արդարների տարիները։ Ուժեղն իր շնորհքով չէ՛ որ հզորացել է։