Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 11:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Արդարների բարությամբ կառուցվում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստյամբ ուրախություն է լինում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Արդարների հաջողակությամբ քաղաքը կհրճվի, իսկ անիրավների կորստի ժամանակ ցնծության ձայն կլինի։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 11:10
14 Խաչաձեւ Հղումներ  

Արդարներին օգնական լինելուց փառքը մեծ է լինելու, իսկ ամբարիշտների տեղերում կոտորվում են մարդիկ։


Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տե՛ր։ Քեզ սիրողները թող լինեն այնպես, ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ»։ Եվ երկիրը խաղաղվեց քառասուն տարի։


Ամբարիշտների բարձրանալուց հեծում են արդարները, բայց նրանց կորստյամբ բազմանում են արդարները։


Պիտի ծանակի նրան և քարշ պիտի տա իր տեղից»։


Առջևից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի նա փառքով է փառավորված. երիվարներն ու հեծյալներին ծովը գցեց»։


Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, քաղաքը հանդարտվեց։ Գոթողիային արքունի տան մոտ սպանել էին սրով։


Ուղղամիտների օրհնությամբ բարձրանում է քաղաքը, բայց կկործանվի ամբարիշտների բերանով։


Արդարների գովասանքից ուրախանում են ժողովուրդները. ամբարիշտների իշխանության տակ հեծում են արդարները։


ու տեսավ, որ թագավորն իր տեղում է, իսկ զորապետները, փողհարները և իշխանները կանգնած են արքայի շուրջը՝ ճանապարհի մուտքի մոտ։ Ամբողջ ժողովուրդը ցնծում էր, փողեր էր հնչեցնում, նվագարաններով երգեր էր երգում և օրհներգում։ Գոթողիան զգեստները պատառոտեց ու գոչեց՝ ասելով. «Դուք դավադրությամբ խարդախ խաղ խաղացիք»։


Երկրի ամբողջ ժողովուրդն ուրախացավ, քաղաքը հանդարտվեց։ Իսկ Գոթողիային սպանեցին սրով։


Այն ժամանակ Բաբելոնի վրա պիտի ցնծան երկինք ու երկիր և նրանցում եղած ամեն ինչ, քանի որ հյուսիսից պիտի գան նրան թշվառացնողները,- ասում է Տերը,-


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ