Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 18:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարենե՛ր, ուրախացե՛ք դրա վրա, քանի որ Աստված դրա հանդեպ ձեր դատաստանը տեսավ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Ուրախացե՛ք նրա վրա, երկի՛նք, սո՛ւրբ առաքյալներ և մարգարեներ, որովհետև Աստված ձեր դատաստանն արեց դրա դեմ»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 18:20
26 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք աղաղակում էին բարձր ձայնով ու ասում. «Մինչև ե՞րբ, Տե՛ր, սուրբ ու ճշմարիտ, պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից»։


Դրա համար թող ուրախ լինի երկինքը և բոլոր նրանք, որ բնակվում են նրա մեջ. վա՜յ ձեզ, երկի՛ր և ծո՛վ, որովհետև ձեր մեջ ընկավ բանսարկուն մեծ ցասումով, քանի որ նա քիչ ժամանակ ունի ապրելու։


քանզի Տերն ահավասիկ իր սրբարանից բարկություն է բերում երկրի բնակիչների վրա, իսկ երկիրը պիտի ցույց տա իր արյունը և չպիտի թաքցնի սպանվածներին։


Բայց դուք, սիրելինե՛ր, հիշե՛ք մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաքյալների կանխասաց խոսքերը,


հիշե՛ք սուրբ մարգարեների կողմից նախապես ասված պատգամները, ինչպես նաև ձեր առաքյալների կողմից ասված Տիրոջ և Փրկչի պատվիրանները։


Նա ոմանց կարգեց առաքյալ, ոմանց՝ մարգարե, ոմանց՝ ավետարանիչ, ոմանց՝ հովիվ ու ուսուցանող՝


մասերն այն կառույցի, որի հիմքն առաքյալներն ու մարգարեներն են, իսկ անկյունաքարը՝ Քրիստոս Հիսուսը։


Ուրախացի՛ր, երկի՛նք, և թող ցնծա երկիրը, թող լեռները ցնծություն կանչեն, և բլուրները՝ արդարություն, քանզի Աստված ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի հեզերին։


Արդարների բարությամբ կառուցվում է քաղաքը, իսկ ամբարիշտների կորստյամբ ուրախություն է լինում։


Գոհաբանական սաղմոս Դավթի Եկե՛ք ցնծանք Տիրոջ առջև, Աղաղակենք մեր փրկիչ Աստծուն,


Ո՜վ իմ զորություն, քեզ կապավինեմ, Քանզի դու ես իմ օգնական Աստվածը։


Այս խորհուրդն Աստված մարդկության նախորդ սերունդներին ցույց չտվեց, ինչպես այժմ հայտնեց իր սրբերին՝ առաքյալներին ու մարգարեներին, Սուրբ Հոգու միջոցով,


Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստված ողորմեց Իսրայելին, փո՛ղ փչեք, երկրի հիմքե՛ր, ուրախության կանչե՛ր արձակեք, լեռնե՛ր, բլուրնե՛ր և նրանց վրա գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Աստված փրկեց Հակոբին, և Իսրայելը պիտի փառավորվի։


Նրանց հետ կկորչեն նաև անզգամներն ու անմիտները՝ Օտարներին թողնելով իրենց հարստությունը։


Այսպես թող կորչեն քո բոլոր թշնամիները, Տե՛ր։ Քեզ սիրողները թող լինեն այնպես, ինչպես արևը, որ ծագում է իր զորությամբ»։ Եվ երկիրը խաղաղվեց քառասուն տարի։


Իմ նետերն արյամբ պիտի հագենան, իսկ իմ սուրը պիտի ուտի միսը և արյունը վիրավորների և գերիների և գլուխները ինձ թշնամի իշխանների։


որովհետև Տերը քեզնից հեռացրեց շրջակա անիրավությունները, Տերը քեզ փրկեց քո թշնամիների ձեռքից. Իսրայելի թագավորը՝ Տերը, քո մեջ է, և այլևս չարիք չես տեսնի։


Հատուցե՛ք նրան իր արածի համար, կրկնապատիկը՝ ըստ իր արած գործերի։ Կրկնակի՛ խառնեք նրա համար այն բաժակը, որի մեջ նա խառնեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ