ՀՈԲ 26:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր մշուշի մեջ ջուրն է ծրարում, և չի պատռվի ամպը նրանց տակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ջրերն ամպերի մեջ է ծրարում, և ամպերը դրանց տակ չեն պատռվում։ |
ո՞վ երկինք ելավ և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ ի՞նչ է նրա որդու անունը։
Կլքեմ իմ այգին. թող չէտվի ու չփորվի, թող նրա մեջ փուշ բուսնի, ինչպես խոպան տեղում, և կպատվիրեմ իմ ամպերին, որ չանձրևեն իմ այգու վրա։
Իր ձայնն արձակելիս նա երկինքը լցնում է ջրերի առատությամբ, երկրի ծայրերից ամպեր է բարձրացնում, իր փայլատակումներն անձրևների վերածում, հողմեր է հանում իր շտեմարաններից։