Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 30:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 ո՞վ երկինք ելավ և իջավ, ո՞վ հավաքեց հողմերն իր գոգի մեջ, ո՞վ ամփոփեց ջրերն իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի ծագերը։ Ի՞նչ է նրա անունը, կամ ի՞նչ է նրա որդու անունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Ո՞վ երկինք բարձրացավ և իջավ, ո՞վ քամին հավաքեց իր բռերի մեջ, ջուրն ո՞վ ծրարեց իր հանդերձի մեջ, ո՞վ հաստատեց երկրի բոլոր ծայրերը, ի՞նչ է նրա անունը, և նրա որդու անունը եթե գիտես, ասա՛։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 30:4
31 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Հակոբին ասաց. «Այսուհետև Հակոբ չես կոչվելու, այլ Իսրայել, որովհետև դիմացար Աստծու հետ մաքառելիս, ուստի մարդկանց նկատմամբ էլ ուժեղ լինես»։


Կգտնե՞ս Տիրոջ հետքերը, կամ Ամենակալի հաստատած սահմաններին կարո՞ղ ես վերահասու լինել։


Բարձր է երկինքը. ի՞նչ կարող ես անել։ Խորն է դժոխքը. ի՞նչ կիմանաս։


Իր մշուշի մեջ ջուրն է ծրարում, և չի պատռվի ամպը նրանց տակ։


Միայնակ ստեղծեց մեծ լուսատուները, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։


Հռչակում եմ այն, որ Տերն ասաց ինձ. «Դու ես իմ որդին, Եվ ես այսօր ծնեցի քեզ։


Դեպի քեզ, Տե՜ր, բարձրացրի իմ հոգին, Աստվա՛ծ իմ, քեզ վրա հույս դրեցի. թող չամաչեմ, Եվ թշնամիներս չծիծաղեն ինձ վրա։


Եվ երեսդ մի՛ շրջիր քո ծառայից, Որովհետև նեղության մեջ եմ ես. լսի՛ր ինձ շուտով։


Քո հողմն առաքեցիր, և ծովը ծածկեց նրանց. կապարի պես սուզվեցին սաստկացած ջրերում։


որ երևացի Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։ Նրանց Աստվածն եմ, և իմ անունը Տեր է, բայց նրանց այդ չհայտնեցի։


Արդարև, այսպես է ասում Տերը, որ ստեղծեց երկինքը, Աստված, որ արարեց ու հաստատեց երկիրը, նա, որ կարգավորեց այն. զուր տեղը չարարեց այն, այլ ստեղծեց բնակության համար. «Ես եմ Տերը, ուրիշը չկա։


Նրա խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվեցին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։


Դրա համար էլ Տերն ինքը ձեզ նշան է տալու։ Ահա կույսը պիտի հղիանա ու որդի ծնի, և նրան Էմմանուել պիտի կոչեն.


Մեծ է նրա իշխանությունը, և նրա խաղաղությունը սահման չունի։ Նա պիտի նստի Դավթի աթոռին, նրա թագավորությունը պիտի զորանա և հաջողվի իրավունքով ու արդարությամբ այսուհետև և հավիտյանս հավիտենից։ Զորությունների Տիրոջ նախանձախնդրությունը պիտի կատարի այդ։


Նրա ժամանակ փրկվելու է Հուդան, Իսրայելը հույսով է ապրելու։ Եվ նրա անունը, որով կոչելու է նրան Տերը, այս է՝ Հովսեդեկ, այսինքն՝ մարգարեների մեջ մեր արդարությունը։


Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից։ Եվ ոչ ոք չի ճանաչում Որդուն, բացի Հորից, և ոչ ոք չի ճանաչում Հորը, բացի Որդուց և նրանից, որին Որդին կուզենա հայտնել։


Ամեն ինչ ինձ տրվեց իմ Հորից, և ոչ ոք չգիտե, թե ո՛վ է Որդին, բացի Հորից, և թե՝ ո՛վ է Հայրը, բացի Որդուց և նա, ում կկամենա Որդին հայտնել»։


Արդ, ոչ ոք երկինք չի ելել, եթե ոչ երկնքից իջածը՝ Մարդու Որդին, որ երկնքից էր։


Իսկ հավատից եկող արդարության մասին այսպես է ասում. «Մի՛ ասա քո սրտում՝ ո՞վ է երկինք ելնելու», այսինքն՝ Քրիստոսին իջեցնելու։


Եթե հանձն չառնեք կատարել այս գրքում գրված օրենքների բոլոր խոսքերը, չվախենաք Տիրոջ՝ ձեր Աստծու պատվական ու սքանչելի անունից,


Դրանք ո՛չ երկնքում են, որ ասես. “Մեզնից ո՞վ կելնի երկինք, որ վերցնի դրանք, որ լսենք և կատարենք”,


Նրա աչքերը նման էին կրակի բոցի, և նրա գլխի վրա բազում պսակներ կային։ Նա ուներ գրված մի անուն, որն իրենից բացի ոչ ոք չգիտի։


Տիրոջ հրեշտակն ասաց նրան. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը, դա մի սքանչելի անուն է»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ