Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 36:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Իսկ դու կիմանա՞ս ամպերի սփռվելը կամ նրա վրանի չափերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Ո՞վ կարող է հասկանալ, թե ինչպե՛ս է տարածում ամպերը և կամ ինչպե՛ս է որոտում իր վրանից։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 36:29
19 Խաչաձեւ Հղումներ  

Գիտե ամպերի էությունը։ Չարագործների հանցանքներն արհավիրք են։


Ժողովուրդները կտեսնեն քեզ և կերկնեն, որ ցանում ես ընթացող ջրերը։ Անդունդներն իրենց ձայնը բարձրացրին, իրենց սաստիկ բարձրությունը։


Համբերատար է Տերը, և մեծ է նրա զորությունը, Տերն արդարացնելով չի արդարացնում։ Նրա ընթացքը մահով ու երկրաշարժով է. քամին նրա ձին է [𝕸 ճանապարհն է], ամպերը՝ նրա ոտքերի փոշին։


Նա ինքն է Տերը՝ մեր Աստվածը. Նրա իրավունքները ողջ երկրում են։


Եվ պարծեցե՛ք նրա սուրբ անունով։ Թող ուրախ լինեն սրտերը նրանց, Ովքեր Տիրոջն են փնտրում։


Ո՞վ կարող է իր հանցանքները մտապահել. Իմ գաղտնի մտքերից մաքրի՛ր ինձ, Տե՜ր,


Ամպերն ո՞վ է հաշվում իմաստությամբ։ Երկինքն ո՞վ է խոնարհեցրել երկրի վրա,


Մեգը նրան իբրև հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրև խանձարուր։


Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։


Նա իրեն խավարով պատեց, խավարով ծածկեց իր խորանը ու ջրերի խավարով թանձրացրեց երկնի ամպերը։


Երկինքը կհորդա. ամպերին հովանի դարձրեց անթիվ մարդկանց վրա, մեգ են դարձել մարդկանց վրա։


Ահա իր լույսը գցում է նրա վրա և ծովի խորքերն է ծածկել,


խիտ ամպերը ցիրուցան է անելու։ Մեգը ցրելու է նրա լույսը,


Նա է, որ տիրում է երկրի շրջածիրին, և բնակիչները նրան մորեխի չափ են երևում։ Նա է կանգնեցրել երկինքը կամարի պես, ձգել վրանի պես և հիմնել երկիրը՝ նրա մեջ բնակվելու համար։


Նա կարգ է սահմանել անձրևի համար, Եվ ճանապարհ՝ ամպրոպի ու որոտի համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ