28 երբ զորացնում էր վերին ամպերը, երբ աղբյուրներ էր հաստատում երկնքի ներքո։
28 Երբ պնդացնում էր վերևի ամպերը, հաստատում էր անդունդների աղբյուրները,
Աստված ստեղծեց հաստատությունը և անջրպետ դրեց հաստատությունից ներքև եղած ջրերի և հաստատությունից վերև եղած ջրերի միջև։
Ապա Աստված ասաց. «Երկնքի տակ եղող ջրերը թող ի մի հավաքվեն, և երևա ցամաքը»։ Այդպես էլ եղավ. երկնքի տակ եղող ջրերը ի մի հավաքվեցին, և երևաց ցամաքը։
Նոյի կյանքի վեցհարյուրերորդ տարում՝ երկրորդ ամսի քսանյոթին, ժայթքեցին մեծ անդունդի բոլոր աղբյուրները, և բացվեցին երկնքի սահանքները։
Փակվեցին անդունդի աղբյուրներն ու երկնքի սահանքները, և երկնքից թափվող անձրևը դադարեց։
Իր մշուշի մեջ ջուրն է ծրարում, և չի պատռվի ամպը նրանց տակ։
Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր հետքերն անդունդների։
Նա ինքն է Տերը՝ մեր Աստվածը. Նրա իրավունքները ողջ երկրում են։
Տերն ընդունում է հեզերին Եվ ամբարտավաններին խոնարհեցնում մինչև գետին։
Աստված իմաստությամբ դրեց հիմքերը երկրի և խորամտությամբ հաստատեց երկինքը,
Ես նրա հետ էի, երբ պատրաստում էր երկինքը, երբ իր աթոռն էր հաստատում հողմերի վրա,
Երբ նա դնում էր ծովի հաստատությունը, որպեսզի ջրերը չանցնեն նրա ափերը, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,
Հիսուսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և մեծ խաղաղություն տիրեց։