ՀՈԲ 26:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա սրանք են նրա ճանապարհների ծայրերը, և նրա մասին մեր լսածը փսփսուք է, և ո՞վ կարող է նրա զորության որոտումը հասկանալ»։ |
Նրա հետևից մի ձայն է գոչելու, որոտալու է իր ձայնի բարձրությամբ և դրանք ուրիշներով չի փոխանակելու, որ լսելի դարձնի ի՛ր ձայնը։
Ամենազորը որոտալու է իր սքանչելի ձայնով, քանի որ կատարել է մեծամեծ բաներ, որ մենք չգիտենք։
Եթե քո խոսքերում դեռ ճշմարիտ բան գոյություն ունենար, այդպիսի չար բաներից ոչ մեկը քեզ չէր պատահի։ Ուրեմն ականջն իմ չի՞ ընդունելու հրաշակերտ բաներ նրանից։
Ամբարտավաններն իրենց որոգայթը թաքցրին ինձնից, Թակարդի լարեր ձգեցին ոտքերիս առջև Եվ շավիղներիս շուրջը գայթակղություն դրեցին։ Հանգիստ
որովհետև անհնար է իմանալ, թե ո՛րն է քամու ճանապարհը։ Ինչպես որ հղի կնոջ արգանդում գոյացող ոսկորները, այնպես էլ Աստծու բոլոր գործերը, որոնք նա արել է և դեռ պիտի անի, ծածկված են քեզանից։
Նրա ճառագայթները լույսի պես կլինեն, և եղջյուրներ՝ նրա ձեռքում, և իր զորության ուժգին սերը հաստատեց։
Օ՜, խորություն Աստծու հարստության, իմաստության և գիտության։ Որքա՜ն անքննելի են նրա վճիռները, և անզննելի՝ նրա ճանապարհները։
Տերը տկարացնում է իր հակառակորդներին։ Տերը սուրբ է։ Ո՛չ իմաստունը թող պարծենա իր իմաստությամբ, ո՛չ հզորն իր զորությամբ, ո՛չ էլ մեծատունն իր հարստությամբ։ Պարծեցողը պետք է պարծենա նրանով, որ իմանում ու ճանաչում է Տիրոջը, և երկրում իրավունք և արդարություն է գործադրում։ Տերը երկինք ելավ ու որոտաց. Նա է, որ արդար լինելով, դատելու է երկրի չորս ծագերը։ Մեր թագավորներին զորություն է տալու և զորավիգ է լինելու իր օծյալին»։