Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՄԲԱԿՈՒՄ 3:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Նրա ճառագայթները լույսի պես կլինեն, և եղջյուրներ՝ նրա ձեռքում, և իր զորության ուժգին սերը հաստատեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Նրա պայծառությունը լույսի պես էր, ճառագայթներ ուներ, և այնտեղ էր ծածկված նրա զորությունը։

Տես գլուխը Պատճենել




ԱՄԲԱԿՈՒՄ 3:4
14 Խաչաձեւ Հղումներ  

և նրանց առջև պայծառակերպվեց։ Նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։


Ահա այս է մասն իր ճանապարհի, և նրանով դեռ պիտի լսենք նրա խոսքի շիթերը, Եվ ո՞վ կիմանա նրա որոտման մեծ զորությունը, երբ այն արձակվի»։


ապա մտավ եգիպտացիների ու Իսրայելի բանակների միջև։ Խավար ու մեգ եղավ։ Գիշերն անցավ, բայց ողջ գիշեր բանակներն իրար չմոտեցան։


Եվ այնտեղ գիշեր չի լինի, այնտեղ ճրագի և արևի լույսի կարիք չի լինի, քանզի Տերը՝ Աստված, պիտի լուսավորի նրանց, և նրանք պիտի թագավորեն հավիտյանս հավիտենից։


որ միայն ինքն ունի անմահությունը, բնակվում է անմատչելի լույսի մեջ, որին մարդկանցից ոչ ոք չի տեսել և ոչ էլ կարող է տեսնել. նրան պատիվ և զորություն հավիտյանս։ Ամեն։


Տիրոջ անունը հայտնի է զորության մեծությունից, նրան փութացող արդարները բարձրանում են։


Օրհնե՛ք և սաղմո՛ս երգեք նրան. Պատմե՛ք նրա բոլոր սքանչելիքները


Ցերեկը նրանց առաջնորդեցիր ամպի սյունով, իսկ գիշերը՝ հրի սյունով՝ լուսավորելով նրանց ճանապարհը, որով գնում էին։


Աստված առաջնորդում էր նրանց. ցերեկը ամպի սյունով էր ցույց տալիս ճանապարհը, իսկ գիշերը՝ հրե սյունով, որպեսզի նրանց լուսավորի, և գիշեր-ցերեկ գնան։


Եվ քաղաքին լուսավորելու համար արեգակ ու լուսին պետք չէին, քանզի Աստծու փառքն էր լուսավորում քաղաքը ամեն ժամ, և Գառը ճրագ էր նրա մեջ։


Քանի որ քո ծառան պահպանում է դրանք, Պահպանելու վարձն էլ մեծ կլինի։


Սաթի տեսքով մի պատկեր էի տեսնում, նրանից ավելի ներքև՝ շուրջանակի կրակի տեսքով մի պատկեր. գոտկատեղից վեր՝ արեգակի նմանությամբ, իսկ գոտկատեղից վար՝ կրակի։


Եվ ահա Իսրայելի Աստծու փառքը գալիս էր արևելքի ճանապարհով. բանակի ձայնը գալիս էր բազմության ձայնի արձագանքի պես։ Գետինը չորս կողմից լուսավորվեց փառքի լույսով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ