13 Սարսել են նրանից երկնքի փականքները. իր հրամանով սպանել է ապստամբ վիշապին։
13 Իր հոգով երկինքը զարդարեց. նրա ձեռքը փախչող Վիշապին վիրավորեց։
Երկիրը աներևույթ էր ու անպատրաստ. խավար էր տիրում անհունի վրա, և Աստծու հոգին շրջում էր ջրերի վրա։
Նա միայնակ տարածել է երկինքը և ծովի վրա այնպես է շրջում, ինչպես ցամաքի։
Գորտերը եռացին նրանց երկրում, Նաև նրանց թագավորների շտեմարանների մեջ։
Այն օրը Տերը սուրբ, մեծ ու հզոր սուրը պիտի քաշի փախչող վիշապ օձի վրա, գալարվող վիշապ օձի վրա՝ ծովի մեջ սպանելով վիշապին։
Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա՝ ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։