Այսուհետև, քանի դեռ կա երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»։
ՀՈԲ 26:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին, մինչև վախճանը լույսի ու մութի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ջրերի երեսին լույսի և խավարի միջև մի շրջանակ է գծել՝ որպես սահման։ |
Այսուհետև, քանի դեռ կա երկիրը, թող չդադարեն սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու գարունը, ցերեկն ու գիշերը»։
Երբ նա դնում էր ծովի հաստատությունը, որպեսզի ջրերը չանցնեն նրա ափերը, երբ նա դնում էր երկրի ամուր հիմքերը,
Մի՞թե ինձնից չեք երկնչում,- ասում է Տերը,- իմ երեսից չե՞ք դողում, ինձնից, որ ավազը ծովին սահման կարգեցի հավիտենական հրամանով, որ նա չանցնի դրանից, ալեկոծվի, բայց չկարողանա դուրս գալ, նրա ալիքները մռնչան, բայց չկարողանան անցնել դրանից։