Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 26:10 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Նա ջրերի երեսին լույսի և խավարի միջև մի շրջանակ է գծել՝ որպես սահման։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին, մինչև վախճանը լույսի ու մութի։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 26:10
13 Խաչաձեւ Հղումներ  

Երբ ծովի վրա նրա սահմանն էր դնում, որպեսզի ջրերը դուրս չգան իր հրամանից, ու երկրի հիմքերն էր գցում։


«Չե՞ք վախենում ինձնից,- ասում է Տերը,- կամ իմ առաջ չե՞ք դողում, որ ավազը սահման դրեցի ծովին՝ իբրև հավիտենական կանոն, և այն նրանից չի անցնի. թեև տատանվում են նրա ալիքները, բայց չեն հաղթում, թեև աղմկում են, բայց նրանից չեն անցնում։


Նա դեզի պես ժողովում է ծովի ջրերը և անդունդները դնում ամբարներում։


Այսուհետև, ինչքան ժամանակ որ կլինի երկիրը, չեն դադարի սերմն ու հունձը, ցուրտն ու տոթը, ամառն ու ձմեռը և ցերեկն ու գիշերը»։


Երկնքի սյուները սասանվում են ու նրա հանդիմանությունից ապշում։


Այն ժամանակ Տերը փոթորկի միջից պատասխանեց Հոբին և ասաց.


Ո՞րն է այն տեղի ճանապարհը, որտեղ լույսն է բնակվում, և ո՞րն է խավարի տեղը,


Որ դու այն իր սահմանը տանես և նրա տան շավիղները իմանաս։


Այն ո՞ր ճանապարհն է, որով փայլակը բաժանվում է, երկրի վրա տարածվում է արևելյան քամին։


Ես այնտեղ էի, երբ նա երկինքներն էր հաստատում, երբ անդունդների մակերեսի վրա կամար էր գծում,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ