Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 38:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ո՞րն է այն երկիրը, որտեղ լույսն է օթևանում, կամ ո՞րն է տեղը խավարի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Ո՞րն է այն տեղի ճանապարհը, որտեղ լույսն է բնակվում, և ո՞րն է խավարի տեղը,

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 38:19
17 Խաչաձեւ Հղումներ  

Քեզ վրա խավարեցնելու եմ բոլոր լուսատուները, քեզ վրա խավար եմ բերելու”,- ասում է Տերը՝ Աստված։-


Ցերեկվա վեցերորդ ժամից մինչև իններորդ ժամը խավարը պատեց ամբողջ երկիրը։


Քանի որ ահա ես եմ, որ հաստատում եմ երկինքը և զորացնում հողմերը. ով հռչակում է մարդկանց մեջ իր օծյալին, կարգավորում է առավոտն ու մեգը և ելնում է երկրի բարձունքների վրա, Ամենակալ Տեր Աստված է նրա անունը»։


Ես եմ, որ հաստատեցի լույսը և ստեղծեցի խավարը, ես եմ, որ խաղաղություն եմ անում և հաստատում չարը, ես եմ Տերը՝ Աստված, որ անում եմ այս ամենը։


Նրանք պղծվեցին Բելփեգովրի հետ Եվ կերան մեռելների զոհերից։


Թագավորը մարդ ուղարկեց և արձակեց նրան. Ժողովրդի իշխանը ազատեց նրան,


Ավելի ցանկալի են ոսկուց Եվ թանկագին քարերի բազմությունից, Քաղցր են մեղրի խորիսխից։


Եվ կամ չլինի, որ դեպի երկինք նայելով, արեգակը, լուսինը, աստղերն ու երկնքի բոլոր զարդերը տեսնելով՝ մոլորվեք ու դրանց երկրպագեք ու դրանց պաշտեք։ Սրանք Տերը՝ Աստված, տվել է երկնքի տակ ապրող բոլոր ժողովուրդներին։


Հիսուսը կրկին խոսեց ժողովրդի հետ ու ասաց. «Ես եմ աշխարհի լույսը. ով իմ հետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կյանքի լույսը»։


Այդ ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալու։


Տիրոջը՝ ձեր Աստծուն, փա՛ռք տվեք, քանի դեռ խավարը չի պատել, և ձեր ոտքերը խավար լեռների վրա չեն սայթաքել։ Լույս պիտի ակնկալեք, իսկ այնտեղ մահվան ստվերներ են. ձեզ դնելու են խավարի մեջ։


Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին, մինչև վախճանը լույսի ու մութի։


Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքո եղած տարածությանը. ասա՛ ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն։


Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին, եթե գիտես դրանց ճանապարհները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ