Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 38:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Երբ Եղիուսը դադարեց խոսելուց, Տերն ասաց Հոբին փոթորկի ու ամպի միջից.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Այն ժամանակ Տերը փոթորկի միջից պատասխանեց Հոբին և ասաց.

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 38:1
16 Խաչաձեւ Հղումներ  

Տերը ամպերի միջից նորից խոսեց ու ասաց Հոբին.


Մինչ նրանք քայլում էին, մի հրեղեն կառք ու հրեղեն երիվարներ երևացին, նրանց միմյանցից բաժանեցին, և Եղիան պտտահողմի մեջ դեպի երկինք վերացավ։


Տերն ասաց. «Վաղն առավոտյան կելնես ու կկանգնես լեռան վրա՝ Տիրոջ առջև։ Տերը կանցնի, մի սաստիկ հողմ կբարձրանա, Տիրոջ առաջ կխորտակի լեռները, փուլ կտա ժայռերը, սակայն Տերն այն հողմի մեջ չի լինի։ Հողմից հետո երկրաշարժ կլինի, սակայն Տերը երկրաշարժի մեջ չի լինի։


Համբերատար է Տերը, և մեծ է նրա զորությունը, Տերն արդարացնելով չի արդարացնում։ Նրա ընթացքը մահով ու երկրաշարժով է. քամին նրա ձին է [𝕸 ճանապարհն է], ամպերը՝ նրա ոտքերի փոշին։


ու տեսա, որ ահա մի հողմ բարձրացած գալիս էր հյուսիսից, մի մեծ ամպ էլ՝ նրա կողքից։ Շուրջը լույս էր և հուր էր փայլատակում նրանից։ Նրա մեջ սաթի տեսքով մի բան կար՝ ճառագայթներն էլ մեջը։


Անապատից փչում է պտտահողմը, բարձրավանդակից՝ ցուրտը,


Երբ Տերը Եղիային պտտահողմով երկինք էր բարձրացնելու, Եղիան ու Եղիսեեն գնացին Գաղգաղայից։


Ակա՛նջ դիր սրանց, Հո՛բ, եկ զգուշացի՛ր Տիրոջ զորությունից։


Իր հրամանով սահման է քաշել ջրի երեսին, մինչև վախճանը լույսի ու մութի։


ինչպես նաև ձեզ հետ եղող կենդանի բոլոր էակների՝ թռչունների, անասունների, երկրի բոլոր գազանների, տապանից դուրս եկած երկրի բոլոր կենդանիների հետ։


Այլ մտածի՛ր, թե Տերն ինչպե՛ս է խոսելու քեզ, բաց անելու շրթունքները քեզ հետ։


Եվ Տերը՝ Աստված, խոսեց ու Հոբին ասաց.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ