ՀՈԲ 16:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բարկությամբ մղված՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրա։ Նրա հակառակորդների նետերն են վրաս տեղացել, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա բարկությունը պատառոտում է և իմ դեմ թշնամանում. նա ինձ վրա իր ատամներն է կրճտացնում, իմ թշնամին աչքերն է իմ դեմ սրել։ |
իսկ դու բարկությամբ ես շիկացել։ Հիմա եթե դու մեռնես, երկնքի ներքո ամայությո՞ւն է տիրելու, թե՞ լեռներն են հիմնահատակ կործանվելու։
Տիրոջ նետերն իմ մարմնի մեջ են, Նրա զայրույթը արյունս է ծծում. բերանս բացելիս կտտում են ինձ։
Իմ բարեկամներն ու մերձավորները Մոտեցան ու կանգնեցին իմ դեմ. Եվ մերձավորներս ինձանից հեռու մնացին։
Քո բոլոր թշնամիներն իրենց բերանները բացեցին քեզ վրա, սուլում էին և կրճտում իրենց ատամները՝ ասելով. «Եկեք կո՛ւլ տանք սրան. չէ՞ որ սա այն օրն է, որին սպասում էինք. ահավասիկ տեսանք, գտանք ու հասանք նրան»։
Քանզի ես որպես հովազ եմ Եփրեմի համար և որպես առյուծ՝ Հուդայի տան համար, կհարձակվեմ ու կհափշտակեմ նրանց, կառնեմ նրանց, և ոչ ոք չի լինի, որ փրկի։
Իրենց նեղության ժամանակ կշտապեն ինձ մոտ ու կասեն. «Դառնանք ու գնանք Տիրոջ՝ մեր Աստծու մոտ. որովհետև նա է մեզ հարվածել, ինքն էլ կբժշկի, վիրավորել է և կվիրակապի մեզ։
Մի՛ չարախնդա ինձ վրա, ո՛վ իմ թշնամի. եթե գլորվեցի, դարձյալ կկանգնեմ, եթե խավարում նստեմ, Տերն է իմ լույսը։