Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 18:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 իսկ դու բարկությամբ ես շիկացել։ Հիմա եթե դու մեռնես, երկնքի ներքո ամայությո՞ւն է տիրելու, թե՞ լեռներն են հիմնահատակ կործանվելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Ո՛վ իր անձն իր բարկությամբ պատառող, մի՞թե քո պատճառով երկիրը պիտի թողնվի, և ապառաժն իր տեղից փոխադրվի։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 18:4
13 Խաչաձեւ Հղումներ  

Բարկությամբ մղված՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրա։ Նրա հակառակորդների նետերն են վրաս տեղացել,


Փլվելու ենթակա լեռը պետք է փլվի. և վեմն էլ պիտի շարժվի իր տեղից։


Մարմինս առնեմ ատամներիս մեջ, հոգիս ամփոփեմ ձեռքերի մեջ իմ։


Ահա չար ոգին զարկում է նրան, և որդիս հանկարծակի սկսում է ճչալ։ Ոգին սաստիկ ցնցում է նրան, թավալեցնում, փրփրեցնում, դժվարությամբ է հեռանում նրանից՝ խորտակելով նրան։


և որտեղ պատահի, նրան գետնին է զարկում. որդիս փրփրում է, կրճտացնում է իր ատամները և ապա փայտանում։ Քո աշակերտներին ասացի, որ հանեն նրան, բայց չկարողացան»։


Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց իմ խոսքերը չեն անցնի»։


Եվ Տերը՝ Աստված, ասաց Հովնանին. «Իսկապես շա՞տ ես տրտմած մնալու դդմենու համար», և ասաց. «Շատ եմ տրտմած մնալու մինչև մահ»։


Եվ ինձ ասաց. «Իսրայելի ու Հուդայի տան անիրավությունները սաստիկ շատացան, որովհետև այդ երկիրը լցվեց բազմաթիվ ժողովուրդներով, քաղաքն էլ՝ անօրենությամբ ու պղծությամբ, քանի որ ասացին. “Տերը լքել է երկիրը և այլևս չի նայում”։


Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները. ո՛չ իմ ողորմությունն է պակասելու քեզնից, ո՛չ էլ քո խաղաղության ուխտը պիտի վերանա»,- ասաց Տերը։


Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե ես քեզ այլ հայտնություն չեմ տվել, քան այն, որ դու արդար լինես։


Հիրավի, բարկությունն անզգամին սպանում է, նախանձը՝ մեռցնում մոլորյալին։


Ինչո՞ւ ենք մենք չորքոտանիների պես լռել քո առաջ,


Ամբարիշտների լույսը հանգչելու է. նրանց բոցը վեր չի բարձրանա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ