10 Մեղադրանքներ է բարդել ինձ վրա Աստված ու ինձ հակառակորդ համարել։
10 Ահա Աստված իմ դեմ դժգոհության պատճառներ է գտնում, ինձ իրեն թշնամի է համարում։
Սաստիկ բարկությամբ է վարվել ինձ հետ ու իր թշնամին է համարել ինձ։
Քանի որ Հոբն ասաց. «Արդար եմ ես, բայց Տերը մի կողմ է նետել իմ իրավունքները,
երնե՜կ Տիրոջ ձեռքը հատուցեր ինձ, կամ եթե մեկից առած մուրհակը,
Իմ նկատմամբ դու անողորմ եղար. Հզոր ձեռքովդ հարվածեցիր ինձ։
Բարկությամբ մղված՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրա։ Նրա հակառակորդների նետերն են վրաս տեղացել,
Արձանագրել ես իմ վարքը. և իմ մեղքերից ոչ մեկը չի վրիպել քեզանից։
Փոթորիկով չի՞ ոչնչացնելու ինձ. բազում են հարվածները, որ զուր տեղը հասցրել է ինձ.
Դողում եմ մարմնիս բոլոր անդամներով, քանզի գիտեմ, որ ինձ անմեղ չես համարելու։
Եթե ամբարշտություն էի անում, ինչո՞ւ չմեռա։