24 Ինչո՞ւ ես պահում դրանք ինձանից։ Ինձ քեզ թշնամի՞ ես համարում,
24 Երեսդ ինչո՞ւ ես ծածկում և ինձ քեզ թշնամի համարում։
Սաստիկ բարկությամբ է վարվել ինձ հետ ու իր թշնամին է համարել ինձ։
Տերը, իբրև թշնամի, կործանեց Իսրայելը, կործանեց նրա թագավորին, կործանեց նրա բոլոր ամրոցները և Հուդայի դստեր տառապանքներին տառապանքներ ավելացրեց։
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ, Եվ չկա մեկը, որ բարություն գործի։
և ասել. «Կմնամ ու կսպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Հակոբի տնից, հույս կդնեմ նրա վրա»։
Քոնն է բազուկը, և քոնն է զորությունը. Քո աջը թող զորանա, Եվ քո ձեռքը բարձր թող լինի։
Մեղադրանքներ է բարդել ինձ վրա Աստված ու ինձ հակառակորդ համարել։
Եվ ասաց. Իմ երեսը կթեքեմ նրանցից և նրանց ցույց կտամ, թե ի՛նչ կլինի նրանց վախճանը, որովհետև սրանք մոլորված ազգ են, հավատ չունեցող որդիներ։
Բայց նրան թշնամի մի՛ համարեք, այլ խրատե՛ք որպես եղբոր։
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Տիրոջը հուսացի. Ինչո՞ւ եք ասում ինձ, որ ճնճղուկի պես լեռները թռչեմ։
երնե՜կ Տիրոջ ձեռքը հատուցեր ինձ, կամ եթե մեկից առած մուրհակը,
Իմ նկատմամբ դու անողորմ եղար. Հզոր ձեռքովդ հարվածեցիր ինձ։
Բարկությամբ մղված՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրա։ Նրա հակառակորդների նետերն են վրաս տեղացել,
Ու կասեմ. “Տե՛ր, մի՛ սովորեցրու ինձ, որ ամբարիշտ լինեմ”. և ինչո՞ւ դատեցիր այսպես ինձ։
Սամուելն ասաց. «Ինչո՞ւ ես ինձ հարցնում։ Տերը քեզնից հեռացավ և քո ընկերոջ հետ եղավ։
Տիրոջ պես ինչո՞ւ եք ինձ հալածում. մի՞թե իմ մարմնով չեք հագեցել։
Որսված եմ իբրև առյուծ, որին պիտի սպանեն։ Ինձ դարձյալ չարաչար ջնջում ես,
նորոգում հարվածներն ինձ վրա։ Բարկությամբ ես ձեռքդ իջեցրել ինձ վրա, հրոսակներ ես հանել իմ դեմ։