Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 16:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Նրա բարկությունը պատառոտում է և իմ դեմ թշնամանում. նա ինձ վրա իր ատամներն է կրճտացնում, իմ թշնամին աչքերն է իմ դեմ սրել։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Բարկությամբ մղված՝ կործանել է ինձ, ատամ կրճտացրել իմ անձի վրա։ Նրա հակառակորդների նետերն են վրաս տեղացել,

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 16:9
17 Խաչաձեւ Հղումներ  

Քո բոլոր թշնամիներն իրենց բերանը բաց արեցին քո դեմ, սուլեցին, ատամ կրճտացրին և ասացին. «Կո՛ւլ տվեցինք։ Հենց սա է մեր սպասած օրը. գտանք, տեսանք»։


Խնջույքի նվաստ ծաղրածուների հետ իրենց ատամներն են կրճտացնում ինձ վրա։


Երեսդ ինչո՞ւ ես ծածկում և ինձ քեզ թշնամի համարում։


Նրանք, այս խոսքերը լսելով, իրենց սրտերում զայրանում էին ու նրա վրա կրճտացնում ատամները։


Եկեք հե՛տ դառնանք Տիրոջը։ Քանի որ նա բզկտեց, բայց նա կբժշկի մեզ. նա զարկեց, նա էլ վիրակապի մեզ։


Ամբարիշտը չար է մտածում արդարի դեմ և իր ատամները կրճտացնում է նրա վրա։


Նա իմ դեմ վառել է իր բարկությունը և ինձ իր թշնամիներից է համարում։


Ո՛վ իր անձն իր բարկությամբ պատառող, մի՞թե քո պատճառով երկիրը պիտի թողնվի, և ապառաժն իր տեղից փոխադրվի։


Մի՛ ուրախացիր իմ դեմ, ո՛վ իմ թշնամի. թեև ընկնեմ, վեր կկենամ, թեկուզ խավարի մեջ նստեմ, Տերն ինձ լույս կլինի։


Որովհետև ես առյուծի պես կլինեմ Եփրեմի համար և կորյունի պես՝ Հուդայի տան համար. ե՛ս, ես պիտի բզկտեմ ու գնամ, պիտի տանեմ, և ազատող չի լինելու։


Նա ինձ համար դարանակալ արջի պես է, թաքնվող առյուծ։


Մտածե՛ք այս մասին, ո՛վ Աստծուն մոռացողներ, որ գուցե ձեզ հափշտակեմ, և ոչ ոք չի լինի, որ փրկի։


Եվ ոտքերս կոճղի մեջ ես դնում ու քննում իմ բոլոր ճանապարհները, ոտքիս քայլերին սահմաններ ես դնում։


Դու իմ նկատմամբ անգութ ես դարձել, ձեռքիդ զորությամբ ինձ հետ թշնամություն ես անում։


Ահա Աստված իմ դեմ դժգոհության պատճառներ է գտնում, ինձ իրեն թշնամի է համարում։


Որովհետև Ամենակարողի նետերն իմ մեջ են. նրանց թույնն իմ հոգին ծծում է. Աստծու արհավիրքները շարվել են իմ դեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ