Ադամին էլ ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառից, որի՛ց միայն քեզ պատվիրել էի չուտել, թող անիծյալ լինի հողը, երբ այն մշակես։ Քո կյանքի բոլոր օրերին տանջանքով ձեռք բերես նրա բերքը,
ՀՈԲ 14:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Կանանցածին մարդը սակավակյաց է ու լի բարկությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Կնոջից ծնված մարդը կարճ կյանք ունի և նեղությամբ լիքն է։ |
Ադամին էլ ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին և կերար այն ծառից, որի՛ց միայն քեզ պատվիրել էի չուտել, թող անիծյալ լինի հողը, երբ այն մշակես։ Քո կյանքի բոլոր օրերին տանջանքով ձեռք բերես նրա բերքը,
Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ ապրած կյանքի տարիների թիվը հարյուր երեսուն է։ Քիչ ու դժվարին են եղել իմ կյանքի տարիները և չեն հասել իմ հայրերի ապրած կյանքի տարիներին»։
«Արդյոք մարդու կյանքը փորձություն չէ՞ երկրի վրա. նրա կյանքը վարձկանի օրական վարձի նման չէ՞։
Երանելի է այն մարդը, որի հույսը Տիրոջ անունն է. Նա չնայեց ունայնության և սուտ մոլորության։
Բազում են քո սքանչելիքները, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Ոչ ոք նման չէ քեզ քո խորհուրդներում։ Պատմեցի ու խոսեցի որևէ թվից ավելի։
Ես ատեցի իմ կյանքը, որովհետև ինձ համար չար էին արեգակի ներքո կատարած իմ գործերը, քանի որ ամեն ինչ ունայնություն է և քամու ընտրություն։
որովհետև նրա բոլոր օրերը ցավերով են լի և զբաղումները՝ տրտմությամբ, և նույնիսկ գիշերը նրա սիրտը չի ննջում։ Սակայն սա ևս ունայնություն է։
Ինչո՞ւ այսպես պատահեց, որ ես դուրս ելա արգանդից՝ տեսնելու վշտեր ու տառապանքներ, և իմ օրերն ամոթալի վախճան ունեցան։
Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի եղել, բայց երկնքի արքայության մեջ ամենից փոքրը նրանից ավելի մեծ է։