Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 7:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 «Արդյոք մարդու կյանքը փորձություն չէ՞ երկրի վրա. նրա կյանքը վարձկանի օրական վարձի նման չէ՞։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 «Չէ՞ որ մարդս երկրի վրա զինվորության ծառայություն ունի, ու նրա օրերը վարձկանի օրերի պես են։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 7:1
16 Խաչաձեւ Հղումներ  

Մի նոր օրհներգ դրեց բերանս՝ մեր Տիրոջ՝ Աստծու օրհներգը։ Շատերը պիտի տեսնեն ու վախենան և հուսան Տիրոջը։


Այլ մարդը տանջանքով է ծնվում. արծիվների ձագերը բարձունքներում են ճախրում։


դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։


Այսպես ասաց ինձ Տերը. «Եվս մի տարի՝ նման վարձկանի տարվան, և կվերանա Կեդարի որդիների փառքը։


Մարդ իշխանություն չունի իր հոգու վրա. երբ պատերազմ լինի, փրկություն չկա, պատերազմի ժամանակ միջնորդություն չկա։


Քեզ ծանր թող չթվա, եթե քեզանից ազատ արձակես քո ստրուկներին, քանի որ նրանք վեց տարի ծառայել են քեզ և վարձկանից կրկնակի օգուտ են տվել քեզ։ Այն ժամանակ Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քեզ քո բոլոր գործերում»։


Թող իրեն գնողի հետ հաշվեն իր փրկագնի չափը՝ նկատի ունենալով վարձու աշխատողի վարձի չափը և նրա մոտ աշխատած տարիների քանակը՝ սկսած իր վաճառվելու տարվանից մինչև ազատագրման տարին։


«Գնա՛ և ասա՛ Եզեկիային, թե այսպես է ասում Տերը՝ քո հայր Դավթի Աստվածը. “Լսեցի քո աղոթքի ձայնը և տեսա քո արցունքները. ահավասիկ քո կյանքի ժամանակի վրա ավելացնում եմ տասնհինգ տարի.


Ինչպես որ ծառան է վախենում տիրոջից ու պահվում ստվերում, կամ ինչպես վարձկանն է սպասում իր վարձին,


նորոգում հարվածներն ինձ վրա։ Բարկությամբ ես ձեռքդ իջեցրել ինձ վրա, հրոսակներ ես հանել իմ դեմ։


«Կանանցածին մարդը սակավակյաց է ու լի բարկությամբ։


և այժմ նորից խոսեց՝ ասելով. «Երեք տարվա ընթացքում, վարձկանի տարիների պես, պիտի անարգվի Մովաբի փառքը՝ իր ողջ անսահման մեծությամբ, և նա պիտի դառնա սակավամարդ ու աննշան»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ