28 մինչդեռ մարմինս է հին տիկի պես, կամ էլ ցեցակեր՝ ձորձի պես»։
28 Այնպես մարդը փտածի պես վայր է ընկնում, ցեցը կերած հագուստի պես մաշվում է»։
որ քո արդարությունը Չեմ ծածկել իմ սրտում, Նաև քո ճշմարտությունն ու քեզնով փրկությունը։ Ասացի և չթաքցրի քո ողորմությունն Ու քո ճշմարտությունը մեծ ժողովից։
Ուրեմն ի՞նչ ասենք կավե տան մեջ բնակվածների մասին (մենք էլ նույն կավից ենք). կհարվածի նրանց՝ իբրև ցեցի,
Ես Եփրեմի համար խռովության պես կլինեմ և Հուդայի տան համար՝ խայթոցի պես։
Թող չնմանվի այն վիժվածին, որ մահացած է ելնում մոր արգանդից՝ կեսը սպառված մարմնով»։
որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր դարձած։
Սատանան հեռացավ Տիրոջ առջևից և չար վերքերով ոտից գլուխ հարվածեց Հոբին։
Մահվանը ինձ հայր կոչեցի, փտությունը՝ ինձ մայր և քույր։
ահա Տերն է ինձ օգնական, և ո՞վ է, որ չարչարելու է ինձ։ Ահա դուք բոլորդ ձորձերի պես պիտի հնանաք, և ցեցը պիտի ուտի ձեզ։
Ծածկված է մարմինս զազրելի որդերով. հողակոշտեր եմ մաշել ես՝ թարախոտ վերքերն իմ քերելով։
Իսկ դու, Տե՜ր, քո գթությունն ինձնից հեռու մի՛ պահիր, Քո ողորմությունն ու ճշմարտությունը թող միշտ օգնեն ինձ։