Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 15:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Այն ո՞ր մահկանացուն է անարատ եղել, կամ այն ո՞ր կանանցածինն է արդար լինելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Մարդն ի՞նչ է, որ մաքուր լինի, և կնոջից ծնվածը՝ որ արդարանա։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 15:14
19 Խաչաձեւ Հղումներ  

Երկրի վրա չկա արդար մի մարդ, որ բարի գործ անի և չմեղանչի։


Իսկ այն ո՞վ է, որ մաքուր է աղտից. ոչ ոք.


Ո՞վ կարող է պարծենալ, թե անարատ սիրտ ունի, կամ ո՞վ կհամարձակվի ասել, թե անարատ է մեղքերից։


Գիտեմ, որ բարի բան չի բնակվում իմ մեջ, այսինքն՝ իմ մարմնի մեջ, որովհետև կամեցողություն կա իմ մեջ, բայց բարի գործադրելու կարողություն՝ ոչ։


Ով չի նենգել իր լեզվով Եվ չարիք չի արել իր ընկերոջը,


Եթե մեղանչեն քո դեմ (քանի որ չկա մարդ, որ չմեղանչի), և նրանց վրա բարկանաս ու նրանց մատնես թշնամիների ձեռքը, և գերեվարողները նրանց գերեվարեն դեպի թշնամու հեռավոր կամ մոտիկ երկիրը,


Բայց Սուրբ Գիրքը ամեն ինչ արգելափակեց մեղքի տակ, որպեսզի խոստումը հավատացյալներին տրվի Հիսուս Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատով։


որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։


Բայց ահա գտա նաև, որ Աստված մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտրեցին։


Բարությունից ավելի չարություն սիրեց Եվ արդար խոսքերից ավելի՝ անօրենություն։ Հանգիստ


«Ճշմարտապես գիտեմ, որ դա այդպես է. ինչպե՞ս կարող է մարդ արդար լինել Տիրոջ առաջ։


Երբ քո դեմ մեղանչեն (քանի որ մարդ չկա, որ մեղք չգործի), և դու հարվածես նրանց ու թշնամիների ձեռքը մատնես և գերեվարվելով տարվեն թշնամիների հեռավոր կամ մոտիկ երկիրը,


սրտմտությունդ դուրս թափեցիր Տիրոջ առաջ և այդպիսի բառեր հանեցիր քո բերանից։


«Կանանցածին մարդը սակավակյաց է ու լի բարկությամբ։


Ում ընթացքն անբիծ է, արդար գործ է կատարում Եվ իր սրտում ճշմարտությունն է խոսում։


Նա է իմ ողորմությունն ու ապավենը, Իմ օգնականն ու իմ փրկիչը, Իմ ապավենը, և ես նրան հուսացի։ Նա է ժողովուրդներին հնազանդեցնում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ