Նա մահացավ Արբոկ քաղաքում, որ ձորում է. դա Քեբրոնն է, որ գտնվում է քանանացիների երկրում։ Աբրահամը եկավ, որ ողբա ու սգա Սառայի մահը։
ՀԵՍՈՒ 10:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը մարդ ուղարկեց Քեբրոնի թագավոր Ելամի, Հերիմութի թագավոր Փերամի, Լաքիսի թագավոր Հեփիեի և Ոդողոմի թագավոր Դաբիրի մոտ ու ասաց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրա համար Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը մարդ ուղարկեց Քեբրոնի Հոհամ թագավորի, Հերիմութի Փիրամ թագավորի, Լաքիսի Հաբիե թագավորի և Էգղոնի Դաբիր թագավորի մոտ՝ ասելով. |
Նա մահացավ Արբոկ քաղաքում, որ ձորում է. դա Քեբրոնն է, որ գտնվում է քանանացիների երկրում։ Աբրահամը եկավ, որ ողբա ու սգա Սառայի մահը։
Իսրայելը նրան ասաց. «Գնա՛, տե՛ս, թե ինչպե՛ս են քո եղբայրներն ու հոտերը, և ինձ լո՛ւր բեր»։ Եվ Հակոբը Քեբրոնի հովտից նրան ուղարկեց այնտեղ։ Հովսեփը եկավ Սյուքեմ
Հուդայի արքա Եզեկիան Ասորեստանի արքայի մոտ՝ Լաքիս, դեսպաններ ուղարկեց և ասաց. «Մեղանչել եմ, հե՛տ դարձիր իմ երկրից, և ինչ տուգանք որ ինձ վրա դնես, կհատուցեմ»։ Ասորեստանի արքան Հուդայի արքա Եզեկիայի վրա երեք հարյուր տաղանդ արծաթ և երեսուն տաղանդ ոսկի տուգանք դրեց,
Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմ, Եզեկիա արքայի մոտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղեմ և կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա՝
Իսկ բաբելացիների թագավորի զորքը կռվում էր Երուսաղեմի և Հուդայի մնացած բոլոր քաղաքների դեմ՝ Լաքիսի և Ազեկայի դեմ, որովհետև Հուդայի քաղաքների մեջ միայն սրանք էին մնացել որպես ամուր քաղաքներ։
Կառքերի շաչյուն և երիվարների դրնդյուն. Լաքիսի՛ բնակիչներ, նա է մեղքերի առաջնորդը Սիոնի դստեր, քանի որ քո մեջ գտնվեցին Իսրայելի ամբարշտությունները։
Գնացին անապատով և հասան մինչև Քեբրոն՝ Ենակի հետնորդներ Աքիմանի, Սեսիի և Թաղամիի երկիրը։ Քեբրոնը յոթ տարի ավելի շուտ էր կառուցվել, քան Եգիպտոսի Տանիս քաղաքը։
Երբ Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը լսեց, որ Հեսուն գրավել է Գային ու կործանել այն, և ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր վարվել, այդպես էլ վարվել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչներն անձնատուր են եղել Հեսուին ու Իսրայելին և նրանց մեջ մնացել,
Այդպես էլ արեցին. հինգ թագավորներին՝ Երուսաղեմի թագավորին, Քեբրոնի թագավորին, Հերիմութի թագավորին, Լաքիսի թագավորին և Ոդողոմի թագավորին, քարայրից հանեցին ու տարան նրա մոտ։
Եվ հեբուսացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը և Ոդողոմի թագավորն իրենց ամբողջ ժողովրդով հավաքվեցին եկան, բանակ դրեցին Գաբավոնի շուրջը և պաշարեցին այն։
Քեբրոն քաղաքի անունն առաջ Արբոկ էր, նա Ենակի որդիների մայրաքաղաքն էր։ Եվ երկիրը հանգստացավ պատերազմից։
Հեբուսացիները բնակվում էին Երուսաղեմում, և Հուդայի որդիները չկարողացան մարտնչել նրանց դեմ, հեբուսացիները մինչև այսօր Երուսաղեմում բնակվում են Հուդայի որդիների հետ։
Սելալեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Արեմ քաղաքը՝ տասներեք քաղաքներ և նրանց ավանները։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունը՝ ըստ իրենց տոհմերի։