Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 37:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Իսրայելը նրան ասաց. «Գնա՛, տե՛ս, թե ինչպե՛ս են քո եղբայրներն ու հոտերը, և ինձ լո՛ւր բեր»։ Եվ Հակոբը Քեբրոնի հովտից նրան ուղարկեց այնտեղ։ Հովսեփը եկավ Սյուքեմ

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Իսրայելն ասաց նրան. «Գնա տե՛ս՝ քո եղբայրներն առո՞ղջ են, և ոչխարները ո՞ղջ են, ու ինձ լո՛ւր բեր»։ Եվ նրան ուղարկեց Քեբրոնի հովտից, և նա եկավ Սյուքեմ։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 37:14
22 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե՝ Դաշտի քաղաքը [𝕸 Կիրիաթ Հաարբա], որը Քեբրոնն է, քանանացիների երկրում, որտեղ որպես պանդուխտ ապրեցին Աբրահամն ու Իսահակը։


«Գոնե այս օրերին դու գիտենայի՜ր քո խաղաղությունը. բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից.


Արտասուքով ցանողները Ցնծությամբ պիտի հնձեն։


Խաղաղությա՛մբ ապրեք այդ երկրում, ուր գերեվարեցի ձեզ, այդ երկրի համար աղո՛թք արեք Տիրոջը, որովհետև նրա խաղաղությամբ ձեզ համար ևս խաղաղություն կլինի”»։


Նրանց արյունը թող հավիտյան դառնա նրա ու նրա զավակների գլխին, իսկ Տերը հավիտենական խաղաղություն թող պարգևի Դավթին, նրա զավակին, նրա տանն ու գահին»։


Արքան հարցրեց Քուսիին. «Ո՞ղջ է իմ երիտասարդ Աբեսաղոմը»։ Քուսին ասաց. «Այդ երիտասարդի նման դառնան իմ արքայի թշնամիները և չար նպատակով քո դեմ բոլոր ելնողները»։


Հեսուն օրհնեց նրան և Քեբրոնը որպես ժառանգություն տվեց Կենեզի որդի Հեփոնեի որդի Քաղեբին։


Գնացին անապատով և հասան մինչև Քեբրոն՝ Ենակի հետնորդներ Աքիմանի, Սեսիի և Թաղամիի երկիրը։ Քեբրոնը յոթ տարի ավելի շուտ էր կառուցվել, քան Եգիպտոսի Տանիս քաղաքը։


Հովսեփը, պատասխան տալով փարավոնին, ասաց. «Առանց Աստծու օգնության փարավոնին ոչ մի օգտակար պատասխան չի տրվի»։


Հարցրեց նրանց. «Ո՞ղջ է»։ Նրանք պատասխանեցին. «Ողջ է»։ Այդ ժամանակ Լաբանի դուստր Ռաքելը գալիս էր հոտերի հետ։


Նա մահացավ Արբոկ քաղաքում, որ ձորում է. դա Քեբրոնն է, որ գտնվում է քանանացիների երկրում։ Աբրահամը եկավ, որ ողբա ու սգա Սառայի մահը։


Աբրամը ճանապարհ ընկավ, եկավ բնակվեց Քեբրոնում գտնվող Մամբրեի կաղնու մոտ և այնտեղ Տիրոջ՝ Աստծու համար զոհասեղան շինեց։


Քեբրոն քաղաքի անունն առաջ Արբոկ էր, նա Ենակի որդիների մայրաքաղաքն էր։ Եվ երկիրը հանգստացավ պատերազմից։


Դրանից հետո Աբրահամն իր կնոջը՝ Սառային, թաղեց ագարակի զույգ քարայրում, որ Մամբրեի կաղնու դիմաց էր գտնվում, այսինքն՝ Քեբրոնում՝ քանանացիների երկրում։


և մինչ դաշտում դես ու դեն էր անում, մի մարդ տեսավ նրան և հարցրեց. «Ի՞նչ ես փնտրում»։


Դրա համար Քեբրոնը եղավ կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբի ժառանգությունը, որովհետև նա հետևեց Տիրոջ՝ Իսրայելի Աստծու պատվիրաններին։


Հուդան գնաց նաև Քեբրոնում բնակվող քանանացիների վրա, և Քեբրոնը դուրս եկավ նրա դեմ (Քեբրոնի անունն առաջ Կարիաթարբոկ Սեփեր էր)։ Ջարդեցին Սեսիին, Աքիմանին և Թոլմիին՝ Ենակի ժառանգներին։


Եկավ Ուրիան, ներկայացավ Դավթին։ Դավիթը հարցրեց Հովաբի ողջության, զինվորների առողջության ու պատերազմի վիճակի մասին։ Ուրիան ասաց. «Ամեն ինչ բարեհաջող է»։


Հովսեփը նրանց հարցրեց. «Ինչպե՞ս եք», և ավելացրեց. «Ձեր ծերունի հայրը, որի մասին ասել էիք, թե տակավին կենդանի է, ողջ-առո՞ղջ է»։


Դավիթն իր բերածները հանձնեց բանակի մթերապահին և վազեց դեպի զորքն ու հետաքրքրվեց իր եղբայրների առողջությամբ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ