Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 18:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Սելալեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Արեմ քաղաքը՝ տասներեք քաղաքներ և նրանց ավանները։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունը՝ ըստ իրենց տոհմերի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Սելա, Էլեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Կարիաթ. տասնչորս քաղաք և դրանց գյուղերը։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունն ըստ իրենց տոհմերի։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 18:28
22 Խաչաձեւ Հղումներ  

և թաղեց նրանց հայր Կիսին պատկանող գերեզմանում։ Նրանք արեցին այն ամենը, ինչ արքան հրամայել էր, և Աստված դրանից հետո լսեց երկրից եկող ձայնը։


Փամփանի որդի Աղափ, նեփղաթացի Անաովե, եփրաթացի Բենիամինի որդիների Գաբաեթի բնակավայրից՝ Ռիբայի որդի Եթթի, Գովասի ձորից՝ Ադդայի,


Դավիթն իր զորքով գնաց Երուսաղեմ, այդ երկրում բնակվող հեբուսացիների դեմ։ Դավթին ասացին. «Դու այստեղ չես մտնի, նույնիսկ կույրերն ու կաղերը քեզ դեմ են կանգնել և ասում են. “Դավիթն այստեղ թող չմտնի”»։


Այդ օրը Դավիթն ասաց. «Ով որ ուզում է կոտորել հեբուսացիներին, թող սրով հարձակվի։ Կաղերին և կույրերին ես ատում եմ»։ Դրա համար են ասում. «Կույրերն ու կաղերը չպետք է մտնեն Տիրոջ տունը»։


Սրանք տոհմերի իշխաններ են, ըստ իրենց սերնդի՝ առաջնորդներ. սրանք բնակվեցին Երուսաղեմում։


Պիտի անցնի ձորերով, հարձակվի գաբավոնացիների վրա, ահաբեկի Ռաման՝ Սավուղի քաղաքը. Գալիմի դուստրը պիտի փախչի։


Բենիամինի՛ որդիներ, արիացե՛ք Երուսաղեմում, փո՛ղ հնչեցրեք Թեկուեում և դրո՛շ բարձրացրեք Բեթաքարմայի վրա, որովհետև հյուսիսից հայտնվել են չարիքներ,


«Այն օրվանից, ինչ բարձունքները կան, Իսրայելը մեղանչել է։ Այնտեղ կանգ առան, բայց նրանք չեն հասնի բարձունքներին. պատերազմ եկավ անօրենության որդիների վրա՝


Սրանք են Մանասեի գնդերը, ըստ հաշվառման՝ 52,700 հոգի։


Մեծաքանակ ցեղին մեծ ժառանգությո՛ւն տուր, փոքրաքանակին՝ փոքր, յուրաքանչյուրին ժառանգությո՛ւն տուր ըստ հաշվառման։


Ըստ ձեր ցեղերի՝ բազմանդամներին մեծ բաժին կհատկացնեք, իսկ սակավանդամներին՝ փոքր բաժին։ Յուրաքանչյուր ցեղ թող ստանա այն, ինչ վիճակ կելնի նրա անվանը։ Բաժանումը պետք է կատարվի ըստ ձեր նահապետական ցեղերի։


Հեբուսացիները բնակվում էին Երուսաղեմում, և Հուդայի որդիները չկարողացան մարտնչել նրանց դեմ, հեբուսացիները մինչև այսօր Երուսաղեմում բնակվում են Հուդայի որդիների հետ։


Ապա սահմանը բարձրանում է Ենովմի որդիների ձորը Հեբուսի հետևից, հարավային կողմից, այսինքն՝ Երուսաղեմ։ Ապա հասնում է այն լեռան գլուխը, որը ծովակողմից Ենովմի ձորի դիմացն է, և հյուսիսից Ռափայինների երկրի ծայրին է։


Սահմաններն իջնում են Ենովմի որդիների հովտի դիմացի լեռան եզերքը, որ հյուսիսում Ենակի ռափայինների մասն է, և հարավից՝ Հեբուսի հետևից, իջնում են Ենովմի որդիների Գայի բնակավայրը և գնում Ռովգելի աղբյուրը։


Ռեկեմ, Հերփայել, Թարաղա,


Երկրորդ վիճակն ընկավ Շմավոնին, Շմավոնի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի. նրանց ժառանգությունն ընկած էր Հուդայի որդիների ժառանգության մեջ։


Բենիամինի որդիները Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին չնվաճեցին, և հեբուսացիները բնակվում են այնտեղ Բենիամինի որդիների հետ մինչև այսօր։


Բայց մարդը չկամեցավ այնտեղ գիշերել, վեր կացավ ու գնաց։ Եկավ հասավ մինչև Հեբուսի դիմաց (որ Երուսաղեմն է). նրա հետ էին մի զույգ համետած էշ և իր հարճը։


Սավուղը գնաց իր տունը, Գաբաա։ Նրա հետ գնացին զորեղ մարդիկ, որոնց սրտերին Տերը դիպել էր, որ լինեն Սավուղի հետ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ