Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 10:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Երբ Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը լսեց, որ Հեսուն գրավել է Գային ու կործանել այն, և ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր վարվել, այդպես էլ վարվել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչներն անձնատուր են եղել Հեսուին ու Իսրայելին և նրանց մեջ մնացել,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Երբ Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը լսեց, թե Հեսուն գրավել է Գային և այն ամբողջովին կործանել, ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր արել, այդպես էլ արել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչները հաշտություն են կնքել իսրայելացիների հետ և նրանց մեջ մնացել,

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 10:1
10 Խաչաձեւ Հղումներ  

Քանզի այս Մելքիսեդեկը թագավոր էր Սաղեմի, բարձրյալ Աստծու քահանա, որ Աբրահամին ընդառաջ ելավ, երբ նա վերադառնում էր թագավորների կոտորածից, և օրհնեց նրան։


Գայիի և նրա թագավորի հետ վարվի՛ր այնպես, ինչպես վարվեցիր Երիքովի և նրա թագավորի հետ, սակայն ավարը և անասունները կպահես քեզ։ Քաղաքի հետևի կողմից դարանակալներ կարգի՛ր»։


և նզովեցին այն։ Ինչ որ կար քաղաքում՝ այր թե կին, երիտասարդ թե ծեր, արջառ, ոչխար և էշ, բոլորը սրի քաշեցին։


Սաղեմի [Երուսաղեմ] արքա Մելքիսեդեկը, քանի որ Բարձրյալ Աստծու քահանան էր, հաց ու գինի բերեց


Երբ Հեսուն և ամբողջ ժողովուրդը տեսան, որ դարանակալները գրավեցին քաղաքը, և քաղաքի ծուխը մինչև երկինք է հասնում, նորից կրնկի վրա հետ դարձան և հարվածեցին Գայիի մարդկանց։


Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը մարդ ուղարկեց Քեբրոնի թագավոր Ելամի, Հերիմութի թագավոր Փերամի, Լաքիսի թագավոր Հեփիեի և Ոդողոմի թագավոր Դաբիրի մոտ ու ասաց.


Բայց Գաբավոնի բնակիչները, լսելով, թե Հեսուն ի՛նչ է արել Երիքովին և Գայիին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ