Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 13:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Գնացին անապատով և հասան մինչև Քեբրոն՝ Ենակի հետնորդներ Աքիմանի, Սեսիի և Թաղամիի երկիրը։ Քեբրոնը յոթ տարի ավելի շուտ էր կառուցվել, քան Եգիպտոսի Տանիս քաղաքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Նրանք վեր գնացին և հետախուզեցին այդ երկիրը Սին անապատից դեպի Եմաթ, մինչև Րոոբ։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 13:22
21 Խաչաձեւ Հղումներ  

Յոթնապատիկ հատուցի՛ր մեր հարևաններին այն նախատինքի փոխարեն, Որով նախատեցին քեզ, Տե՛ր։


Տայանի իշխանները՝ թագավորի իմաստուն խորհրդականները, հիմարանալու են, նրանց խորհուրդներն անմիտ են դառնալու։ Էլ ինչպե՞ս կասեք արքային. «Իմաստունների զավակներ ենք մենք, նախկին թագավորների զավակներ»։


որովհետև Տայանի երկրում իշխանները չար պատգամաբերներ են. զուր տեղը ջանք կթափե՞ն


Հուդան գնաց նաև Քեբրոնում բնակվող քանանացիների վրա, և Քեբրոնը դուրս եկավ նրա դեմ (Քեբրոնի անունն առաջ Կարիաթարբոկ Սեփեր էր)։ Ջարդեցին Սեսիին, Աքիմանին և Թոլմիին՝ Ենակի ժառանգներին։


Տայանի իշխանները հիմարացան, մեմփացիների իշխանները մեծամտացան, որոնք մոլորեցնելու են եգիպտացիներին՝ իրենց բոլոր ցեղերով։


Քեբրոնում Հուդայի երկրի վրա Դավիթը թագավորեց յոթ տարի վեց ամիս։


Դրանից հետո Դավիթը, հարց տալով Տիրոջը, ասաց. «Արդյոք գնա՞մ Հուդայի քաղաքներից որևէ մեկը»։ Տերն ասաց նրան. «Գնա՛»։ Դավիթն ասաց. «Ո՞ւր գնամ»։ Տերն ասաց՝ Քեբրոն։


Ահարոնի որդիներին՝ քահանաներին, սպանողի համար ապաստանի քաղաք Քեբրոնից և նրա շրջակայքից բացի տվեցին նաև Լեբնան և նրա արվարձանները,


Այնտեղ տեսանք նաև հսկաների, որոնց համեմատ մենք մորեխների ենք նմանվում»։


Եվ Մովսեսը Փառանի անապատից նրանց ուղարկեց՝ հետախուզելու քանանացիների երկիրը, և ասաց նրանց. «Գնացե՛ք անապատով և բարձրացե՛ք լեռը,


Նա մահացավ Արբոկ քաղաքում, որ ձորում է. դա Քեբրոնն է, որ գտնվում է քանանացիների երկրում։ Աբրահամը եկավ, որ ողբա ու սգա Սառայի մահը։


Աբրամը ճանապարհ ընկավ, եկավ բնակվեց Քեբրոնում գտնվող Մամբրեի կաղնու մոտ և այնտեղ Տիրոջ՝ Աստծու համար զոհասեղան շինեց։


Սակայն այնտեղ բնակվող ազգը հզոր է, քաղաքները՝ ամուր, պարսպապատ և շատ մեծ։ Այնտեղ տեսանք Ենակի ազգը։


մեծ, բազմամարդ ու հաղթանդամ մի ժողովուրդ՝ Ենակի որդիներին, որոնց դու ճանաչում ես և լսել ես, թե՝ “Ո՞վ կարող է դեմ կանգնել Ենակի որդիներին”։


Հեսուն ողջ Իսրայելի հետ Ոդողոմից գնաց Քեբրոն ու բանակ դրեց նրա շուրջը։


որտեղով Դավիթն ու իր մարդիկ անցել են»։


Հեսբեացի Աբեսսան, որը Ռափայի որդիներից էր, և որի նիզակը երեք հարյուր սիկղ կշիռ ունեցող պղնձից էր, ու ինքն էլ մեջքին թուր ուներ, ուզում էր սպանել Դավթին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ