Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 10:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 նրանք խիստ զարհուրեցին, որովհետև գիտեին, որ Գաբավոնը մեծ քաղաք է, ինչպես որևէ թագավորանիստ մայրաքաղաք։ Դա Գայիից մեծ էր, և նրա բոլոր մարդիկ զորավոր էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 խիստ վախեցավ, որովհետև Գաբավոնը մեծ քաղաք էր՝ թագավորանիստ քաղաքներից մեկի նման. այն Գայիից ավելի մեծ էր, և նրա բոլոր մարդիկ զորավոր էին։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 10:2
16 Խաչաձեւ Հղումներ  

Հովաբը Ռաբաթում պատերազմում էր ամովնացիների դեմ և գրեթե գրավել էր թագավորանիստ քաղաքը։


Ամբարիշտը շրջում է կորստի մեջ, իսկ արդարի ցանկությունը ընդունելի է։


Ոչ ոք ձեզ չի դիմադրի, Տերը՝ ձեր Աստվածը, ձեր ահն ու սարսափը կսփռի ամբողջ երկրի վրա, ուր դուք ոտք կդնեք, ինչպես ասել է ձեզ Տերը»։


Այսօրվանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնվող բոլոր ազգերի վրա։ Ով որ լսի քո անունը, թող խռովվի, և քո սարսափը թող պատի նրանց”»։


Եվ երկրի բոլոր ազգերը կտեսնեն, որ քեզ վրա է դրված Տիրոջ անունը, ու քեզանից կվախենան։


Այլ մնում է ահեղ դատաստանի սպասումը և կատաղի կրակը, որ լափելու է Աստծու հակառակորդներին։


Ահավոր է ընկնել կենդանի Աստծու ձեռքը։


Նրանք ասացին Հեսուին. «Տերը՝ Աստված, այդ ամբողջ երկիրը հանձնել է մեր ձեռքը, և այդ երկրի բոլոր բնակիչները զարհուրած են մեզնից»։


Նրանք պատասխան տվեցին և ասացին Հեսուին. «Մեզ լուր հասավ, որ Տերը՝ քո Աստվածը, իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս երկիրը ձեզ տա և մեզ ու այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջ բնաջինջ անի, ուստի մենք խիստ վախեցանք ձեզնից և այդ բանն արեցինք։


Բայց Գաբավոնի բնակիչները, լսելով, թե Հեսուն ի՛նչ է արել Երիքովին և Գայիին,


Դավիթն Անքուսին ասաց. «Եթե քո ծառան քո առաջ շնորհ է գտել, ինձ տե՛ղ տուր երկրի քաղաքներից մեկում, որ այնտեղ մնամ. ինչո՞ւ քո ծառան քեզ հետ նստի թագավորանիստ քաղաքում»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ