Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Ասորեստանի արքան Թարաթային, Ռաբսարիսին ու Ռափսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմ, Եզեկիա արքայի մոտ։ Սրանք ելան ու եկան Երուսաղեմ և կանգնելով թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա՝

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եվ Ասորեստանի թագավորը Տարաթանին, Ռաբսարիսին և Ռաբսակին մեծ զորքով Լաքիսից ուղարկեց Երուսաղեմի դեմ՝ Եզեկիա թագավորի մոտ. նրանք էլ ելան եկան Երուսաղեմ և հասնելով այնտեղ՝ կանգնեցին Թափիչի ագարակի ճանապարհին գտնվող վերին ավազանի ջրմուղի վրա։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Այն տարի, երբ Տանաթանը, Ասորեստանի Առան արքայի կողմից ուղարկվելով, եկավ Ազովտոս, պատերազմ մղեց Ազովտոսի դեմ և գրավեց այն,


Տերն ասաց Եսայուն. «Դու քո որդի Յասուբի հետ Կտավ սպիտակեցնողի ագարակի վերին ճանապարհի վրա՝ ջրավազանի դիմաց, ընդառա՛ջ ել Աքազին


Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործությունները, նրա ջրամբարների, ջրմուղի և քաղաք հասնող ջրատարի շինարարությունը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։


Ասորեստանի արքան Լաքիսից մեծ զորքով Երուսաղեմ՝ Եզեկիա արքայի մոտ ուղարկեց Ռափսակին, որը եկավ կանգ առավ Կտավ սպիտակեցնողների ագարակի ճանապարհի վերևի ավազանի ջրմուղի մոտ։


Դրանից հետո Ասորեստանի արքա Սենեքերիմը, մինչ իր ամբողջ զորքով Լաքիսում էր, իր պաշտոնյաներին ուղարկեց Երուսաղեմ՝ Հուդայի արքա Եզեկիայի մոտ՝ ասելով.


Նրա դեմ Երուսաղեմում դավադրություն կազմակերպեցին, և նա փախավ Լաքիս։ Նրա հետևից մարդ ուղարկեցին Լաքիս ու նրան այնտեղ սպանեցին։


Այդ ժամանակ Եզեկիան պոկեց Տիրոջ տաճարի դռների և դրանդիների վրա եղած ոսկին, որ ինքը՝ Հուդայի արքա Եզեկիան էր պատել, ու տվեց Ասորեստանի արքային։


Եսային նրանց ասաց. «Այսպե՛ս ասեք ձեր տիրոջը. այս է ասում Տերը. “Մի՛ վախեցիր քո լսած այն խոսքերից, որոնցով Ասորեստանի արքայի ծառաները հայհոյեցին ինձ։


Դեսպաններիդ միջոցով Տիրոջը կշտամբեցիր՝ ասելով. “Իմ բազմաթիվ կառքերով ես ելա լեռների բարձունքները, մինչև Լիբանանի ծայրամասերը, տապալեցի նրա ամենաբարձր եղևնիներն ու ընտիր նոճիները, հասա եզրը Կարմելոսի անտառի,


որոնք տիրեցին Հուդայի ամրակուռ քաղաքներին։ Սավսակիմը եկավ Երուսաղեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ