Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 10:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Այդպես էլ արեցին. հինգ թագավորներին՝ Երուսաղեմի թագավորին, Քեբրոնի թագավորին, Հերիմութի թագավորին, Լաքիսի թագավորին և Ոդողոմի թագավորին, քարայրից հանեցին ու տարան նրա մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Այդպես էլ արեցին. այն հինգ թագավորներին, այսինքն՝ Երուսաղեմի թագավորին, Քեբրոնի թագավորին, Հերիմութի թագավորին, Լաքիսի թագավորին և Էգղոնի թագավորին հանեցին տարան նրա մոտ։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 10:23
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ հեբուսացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորը և Ոդողոմի թագավորն իրենց ամբողջ ժողովրդով հավաքվեցին եկան, բանակ դրեցին Գաբավոնի շուրջը և պաշարեցին այն։


Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը մարդ ուղարկեց Քեբրոնի թագավոր Ելամի, Հերիմութի թագավոր Փերամի, Լաքիսի թագավոր Հեփիեի և Ոդողոմի թագավոր Դաբիրի մոտ ու ասաց.


Երբ Երուսաղեմի թագավոր Ադոնիբեզեկը լսեց, որ Հեսուն գրավել է Գային ու կործանել այն, և ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր վարվել, այդպես էլ վարվել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչներն անձնատուր են եղել Հեսուին ու Իսրայելին և նրանց մեջ մնացել,


Նրանց թագավորներին կմատնի քո ձեռքը, և նրանց անունները կջնջեք այդ տեղից։ Ոչ ոք չի կանգնի քո դեմ, մինչև որ բնաջնջես նրանց։


Եվ Հեսուն ասաց. «Բացե՛ք քարայրը և այնտեղից հանե՛ք, բերե՛ք ինձ մոտ այն հինգ թագավորներին»։


Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը,


Եգղոնի թագավորը, Գազերի թագավորը,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ