Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և իշխաններ գլուխ խոնարհեն։ Տեր լինես քո եղբորը, և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։ Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։
ԾՆՆԴՈՑ 49:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդա՛, քո եղբայրները կօրհնեն քեզ. քո թշնամիներին փախուստի կմատնես, քո հոր որդիները քո առաջ գլուխ կխոնարհեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ Հուդա, քեզ կգովեն քո եղբայրները. ձեռքդ քո թշնամիների պարանոցի վրա թող լինի, երկրպագություն անեն քեզ քո հոր որդիները։ |
Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և իշխաններ գլուխ խոնարհեն։ Տեր լինես քո եղբորը, և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։ Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։
Նա մի անգամ էլ հղիացավ, ծնեց որդի և ասաց. «Այժմ դարձյալ գոհություն պիտի հայտնեմ Տիրոջը»։ Եվ նրա անունը դրեց Հուդա։ Եվ դադարեց ծնելուց։
Հովսեփը երկրի իշխանն էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում ողջ աշխարհին։ Հովսեփի եղբայրները գալով երկրպագեցին՝ խոնարհվելով մինչև գետին։
Հուդայի որդիները՝ Էրը, Օնանը, Սելովմը, Փարեսն ու Զարան։ Էրն ու Օնանը մեռան քանանացիների երկրում։ Իսկ Փարեսի որդիներն են Ասրովմն ու Համուելը։
Հովաբը մարդահամարի տվյալները հանձնեց արքային. Իսրայելն ուներ ութ հարյուր հազար սուսերակիր զինվոր, իսկ Հուդայի երկիրը՝ հինգ հարյուր հազար մարտիկ։
Իսրայելի բոլոր ծերերը եկան Քեբրոն՝ արքայի մոտ, և Դավիթ արքան նրանց հետ ուխտ դրեց Քեբրոնում՝ Տիրոջ առջև։ Նրանք Դավթին թագավոր օծեցին ամբողջ Իսրայելի վրա։
Աստված բոլոր ազգերից ընտրեց Իսրայելին և իր թագավորությունը հավիտյանս հաստատելու համար ամբողջ Իսրայելից ընտրեց Հուդայի ցեղին։ Հուդայի տնից ընտրեց իմ հոր տունը և ուզեց, որ իմ հոր որդիներից ե՛ս լինեմ թագավոր ամբողջ Իսրայելի վրա։
Թեև Հուդան զորավոր էր իր եղբայրների մեջ և նրանց իշխանը, բայց օրհնությունը Հովսեփին տրվեց։
Ասան Հուդայի երկրում վահաններ ու նիզակներ կրող զորք ունեցավ, երեք հարյուր հազար, իսկ Բենիամինի երկրում՝ երկու հարյուր վաթսուն հազար ասպարավորներ ու աղեղնավորներ։ Նրանք բոլորը հզոր պատերազմողներ էին։
Նա ժողովեց Հուդայի ու Բենիամինի մարդկանց, ինչպես նաև Եփրեմի, Մանասեի և Շմավոնի ցեղերից նրանց մոտ գտնվող պանդուխտներին, քանզի շատերը, տեսնելով որ Տերը՝ նրանց Աստվածը, նրա հետ է, Իսրայելից անցել էին նրա կողմը։
Նա զորքեր դրեց Հուդայի բոլոր ամրացված քաղաքներում և հրամանատարներ նշանակեց Եփրեմի բոլոր քաղաքներում, որոնք իր հայր Ասան էր գրավել։
Ուստի Տերը՝ Ամենակալ Աստված, այսպես է ասում. «Այն բանի համար, որ ձեր անիրավությունները հիշեցրիք՝ ձեր ամբարշտությունները հայտնի դարձնելով, ձեր մեղքերը՝ ձեր բոլոր ամբարշտություններն ու ձեր ընթացքը երևան բերելով, այն բանի համար, որ դուք ինքներդ եք նրանց հիշեցրել, ուրեմն ոչնչանալու եք։
Նախ ճանապարհ ընկան Հուդայի բանակի գնդերն իրենց զորքերով։ Հուդայի ցեղի զորքի առաջնորդը Ամինադաբի որդի Նաասովնն էր։
Զաբուղոնի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Սարեդը և Սարեդի գունդը, Ալլովնը և Ալլովնի գունդը, Աղելը և Աղելի գունդը։
Հուդայի մասին ասաց հետևյալը. «Տե՜ր, լսի՛ր Հուդայի ձայնը և այցելի՛ր նրա ժողովրդին։ Թող իր ձեռքերով պաշտպանի իրեն, իսկ դու օգնակա՛ն եղիր նրան թշնամիների դեմ»։
Արդ, հայտնի է, որ մեր Տերը սերում է Հուդայի ցեղից. այդ ցեղից եղած քահանաների մասին Մովսեսը ոչինչ չի ասել։
Երբ նրանց տարան Հեսուի մոտ, Հեսուն կանչեց ողջ Իսրայելին, իր հետ գնացած առաջամարտիկներին և ասաց նրանց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը դրե՛ք նրանց պարանոցների վրա»։ Նրանք մոտեցան և իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրա։
Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։
Բայց երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր. ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղից է՝ Դավթի արմատից, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։
Վեր կացան ելան Բեթել, և Իսրայելի որդիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ Տերն ասաց. «Հուդան թող լինի առաջնորդը»։