ԾՆՆԴՈՑ 27:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ29 Թող քեզ ժողովուրդներ ծառայեն, և իշխաններ գլուխ խոնարհեն։ Տեր լինես քո եղբորը, և քո հոր որդիները թող երկրպագեն քեզ։ Քեզ անիծողը թող անիծյալ լինի, իսկ քեզ օրհնողը՝ օրհնյալ»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ29 Ազգեր ծառայեն քեզ, և ժողովուրդներ երկրպագեն քեզ. տե՛ր եղիր քո եղբայրների վրա, և թող երկրպագեն քեզ քո մոր որդիները. քեզ անիծողներն անիծյալ, և քեզ օրհնողներն օրհնյալ լինեն»։ Տես գլուխը |
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Եգիպտացիների երկրի վաստակը, եթովպացիների առևտուրը և սաբայեցի մեծամեծ այրերը քո ձեռքը պիտի անցնեն և քեզ ծառայեն, ձեռնակապերով շղթայված՝ քո հետևից պիտի շրջեն և քեզ պիտի ներկայանան, քեզ պիտի երկրպագեն և ուխտ պիտի դնեն քեզ հետ, որովհետև Աստված քո մեջ է, ու պիտի ասեն՝ “Ուրիշ Աստված չկա, քեզնից բացի”»։