Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 42:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Հովսեփը երկրի իշխանն էր, ուստի ինքն էր ցորեն վաճառում ողջ աշխարհին։ Հովսեփի եղբայրները գալով երկրպագեցին՝ խոնարհվելով մինչև գետին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Հովսեփը այդ երկրի իշխանն էր. ինքն էր ցորեն վաճառում երկրի ամբողջ ժողովրդին։ Հովսեփի եղբայրները եկան և խոնարհություն արեցին նրան՝ իրենց երեսներն իջեցնելով մինչև գետին։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 42:6
19 Խաչաձեւ Հղումներ  

Ահավասիկ ես հանձնում եմ քեզ սատանայի ժողովից եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեաներ են, բայց չեն, և ստում են։ Պիտի այնպես անեմ նրանց, որ գան և երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։


ու ազատեց նրան իր բոլոր նեղություններից։ Նրան շնորհներ ու իմաստություն տվեց Եգիպտոսի փարավոնի առաջ. նրան եգիպտացիների ու իր ամբողջ տան վրա իշխան կարգեց։


Պատմեցին նրան և ասացին. «Քո որդին՝ Հովսեփը, կենդանի է. նա է եգիպտացիների ողջ երկրի կառավարիչը»։ Հակոբը շփոթվեց, որովհետև չէր հավատում նրանց։


Արդ, ոչ թե դուք եք ինձ ուղարկել այստեղ, այլ Աստված։ Նա ինձ դարձրեց փարավոնի խորհրդական, նրա ողջ տան խնամակալ և եգիպտացիների ողջ երկրի կառավարիչ։


Հուդան ու իր եղբայրները ներկայացան Հովսեփին, երբ նա դեռ տանն էր, և նրա առաջ ընկան գետնին։


Երկու հրեշտակները երեկոյան եկան Սոդոմ։ Ղովտը նստած էր Սոդոմի մուտքի մոտ։ Երբ Ղովտը տեսավ, ոտքի ելավ նրանց դիմավորելու, խոնարհվեց մինչև գետին


Աբրահամը, բարձրացնելով աչքերը, տեսավ իր դիմաց կանգնած երեք տղամարդկանց։ Նրանց տեսնելուն պես իր վրանի մուտքից ընդառաջ գնաց նրանց, մինչև գետին խոնարհվեց


Ինքը անցավ նրանցից առաջ և մինչ եղբորը մոտենալը յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց։


նրան բարձրացրեց իր երկրորդ կառքը, որի առջևից ազդարարվում էր։ Այսպիսով նրան կառավարիչ կարգեց եգիպտացիների երկրի վրա։


Հովսեփը նրանց վերցրեց նրա ծնկներից, և նրանք երկրպագեցին նրան՝ մինչև գետին խոնարհվելով նրա առաջ։


Տղան գնաց, իսկ Դավիթը Երգաբ կոչվող քարից դուրս եկավ, երեսի վրա ընկավ գետնին և նրան երեք անգամ երկրպագություն արեց։ Նրանք իրար համբուրեցին, և ամեն մեկն իր ընկերոջ համար երկար ժամանակ լաց եղավ։


Ով ցորենը խնայի, պիտի թողնի օտարներին. ով կուտակի, հրապարակավ պիտի անիծվի, իսկ ով բաշխի առատորեն, կօրհնվի։


Քեզ մոտ պիտի գան քեզ նեղողների և զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագություն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչվես Տիրոջ՝ Իսրայելի Սրբի քաղաք։


և վրա հասան սովի յոթ տարիները, ինչպես ասել էր Հովսեփը։ Եվ ողջ աշխարհում սով եղավ, սակայն եգիպտացիների երկրում հաց կար։


Բոլոր երկրներից գալիս էին Եգիպտոս՝ Հովսեփից հաց գնելու, որովհետև սովը տարածվել էր ամբողջ աշխարհում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ