Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 49:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Հուդա՛, կորյո՛ւն առյուծի, բողբոջից ելար, որդյա՛կ իմ, բազմեցիր ու ննջեցիր որպես առյուծ և որպես կորյուն առյուծի. ո՞վ կհամարձակվի նրան արթնացնել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Հուդան առյուծի ձագ է, որդյա՛կ իմ, կողոպուտից ելար. ծալեց ծնկները, պառկեց առյուծի պես, մատակ առյուծի պես. ո՞վ կարթնացնի նրան։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 49:9
11 Խաչաձեւ Հղումներ  

Նա փռված պիտի հանգստանա առյուծի պես, և առյուծի կորյունի պես։ Ո՞վ կհամարձակվի զարթնեցնել նրան։ Թող օրհնվեն քեզ օրհնողները, և անիծվեն քեզ անիծողները»։


Բայց երեցներից մեկն ինձ ասաց. «Լաց մի՛ եղիր. ահա հաղթեց առյուծը, որ Հուդայի ցեղից է՝ Դավթի արմատից, որ բացելու է գիրքը և քանդելու է նրա յոթ կնիքները»։


Ահա այդ ժողովուրդը՝ իբրև առյուծի կորյուն, ոտքի պետք է ելնի և իբրև առյուծ պետք է պարծենա։ Նա չի քնի, մինչև չուտի իր որսը, և չխմի խոցոտվածների արյունը»։


Քո ձեռքը կբարձրանա քեզ նեղողների վրա, և քո բոլոր թշնամիները կկործանվեն։


Քանզի ես որպես հովազ եմ Եփրեմի համար և որպես առյուծ՝ Հուդայի տան համար, կհարձակվեմ ու կհափշտակեմ նրանց, կառնեմ նրանց, և ոչ ոք չի լինի, որ փրկի։


Երբ տեսավ, որ նրանից զրկվեց, հույսն էլ կորավ, և իր կորյուններից մեկ այլ կորյունի առյուծ դարձրեց։


Ապա կլինի վախճանը, երբ Քրիստոսը թագավորությունը կհանձնի Հայր Աստծուն, երբ ոչնչացնի ամեն իշխանություն, ամեն պետություն ու զորություն։


Նրանք չխորհեցին վերադառնալ իրենց Աստծուն, որովհետև պոռնկության ոգին նրանց մեջ է, և Տիրոջը չճանաչեցին։


Գադի մասին ասաց. «Թող օրհնյալ լինի Նա, ով ընդարձակեց Գադի երկիրը։ Նա հանգստացավ առյուծի պես. խորտակեց բազուկներ ու իշխաններ


Վեց աստիճանների այս ու այն կողմերում տասներկու առյուծներ կային։ Այսպիսի գահ չէր եղել ոչ մի թագավորության մեջ։


Գահն ուներ ոսկով ծածկված վեց աստիճան։ Գահի նստատեղն այս և այն կողմից ուներ հենաթևեր, իսկ հենաթևերի ծայրին կային երկու առյուծներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ