Աբրամն ասաց Ղովտին. «Թող իմ ու քո, ինչպես նաև իմ ու քո հովիվների միջև կռիվ չլինի, որովհետև մենք եղբայրներ ենք։
ԾՆՆԴՈՑ 24:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ իմ տեր Աբրահամի Աստվածը, որ իմ տիրոջը չզրկեց իր արդարությունից ու ճշմարտությունից։ Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբոր տունը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Օրհնյալ լինի իմ տիրոջ՝ Աբրահամի Տեր Աստվածը, որ իր ողորմությունից ու ճշմարտությունից չի զրկում իմ տիրոջը։ Երբ ճանապարհ էի դուրս եկել, Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբայրների տունը»։ |
Աբրամն ասաց Ղովտին. «Թող իմ ու քո, ինչպես նաև իմ ու քո հովիվների միջև կռիվ չլինի, որովհետև մենք եղբայրներ ենք։
Օրհնյա՜լ լինի Բարձրյալն Աստված, որ քո թշնամիներին մատնեց քո ձեռքը»։ Աբրամն ավարի տասանորդը տվեց նրան։
Եվ ասաց. «Տե՛ր, իմ տեր Աբրահամի՛ Աստված, այսօր ինձ հաջողությո՛ւն պարգևիր և ողորմի՛ր իմ տեր Աբրահամին։
այլ կգնաս այն երկիրը, որտեղ ծնվել եմ, իմ ցեղի մոտ, և այնտեղից իմ որդի Իսահակի համար կին կընտրես»։
Երբ այսօր աղբյուրի մոտ եկա, ասացի. “Տե՛ր, իմ տեր Աբրահամի՛ Աստված, եթե հաջողեցնելու ես իմ առաքելությունը, որի համար ես այժմ եկել եմ,
և գոհանալով երկրպագեցի Տիրոջը, օրհնեցի նրան՝ իմ տեր Աբրահամի Աստծուն, որ առաջնորդեց ինձ ուղիղ ճանապարհով՝ իմ տիրոջ եղբոր աղջկան կին առնելու նրա որդու համար։
Եվ Հակոբն ասաց. «Իմ նախահայր Աբրահամի՛ Աստված, իմ հայր Իսահակի՛ Աստված, Տե՛ր, որ ինձ ասացիր՝ “Գնա՛ քո ծննդյան երկիրը, և քեզ բարիք կանեմ”։
Բավական են ինձ այն ողջ արդարությունն ու բարերարությունը, որ արեցիր քո ծառային, որովհետև ցուպը ձեռքիս անցա Հորդանանի այս կողմը, իսկ հիմա երկու բանակ եմ դարձել։
Աքիմաասն աղաղակելով ու երեսնիվայր գետնին ընկնելով՝ ասաց արքային. «Ողջո՛ւյն։ Օրհնյալ է Տերը՝ քո Աստվածը, որ ոչնչացրեց քեզ ատելի մարդկանց, որոնք իրենց ձեռքը մեր տեր արքայի վրա էին բարձրացրել»։
Նա, որ ծածուկ խոսեց իր ընկերոջ մասին, Նրան հայտնապես հալածեցի, Նա, որ ամբարտավան էր աչքով և ագահ սրտով, Նրա հետ հաց չկերա։
Եվ Հոթորն ասաց. «Օրհնյա՜լ է Տերը, որ փրկեց սրանց եգիպտացիների ձեռքից ու փարավոնի ձեռքից, օրհնյա՜լ է Տերը, որ փրկեց ժողովրդին եգիպտացիների ձեռքի տակից։
Շատ ժամանակ անց, երբ Մովսեսը մեծացավ, գնաց իր եղբայրների՝ Իսրայելի որդիների մոտ, տեսավ նրանց չարչարանքը։ Տեսավ, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մեկին։
Հաջորդ օրը, տեսնելով, որ երկու եբրայեցիներ կռվում էին միմյանց հետ, անիրավողին ասաց. «Ինչո՞ւ ես հարվածում ընկերոջդ»։
Եվ Տերն անցավ Մովսեսի առջևից՝ ասելով. «Տերը՝ Աստված, գթացող է և ողորմած, երկայնամիտ, բազումողորմ ու ճշմարիտ,
Ճշմարտություն կտա Հակոբին, ողորմություն՝ Աբրահամին, ինչպես երդվեց մեր հայրերին հին օրերում։
որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Քրիստոսով օրհնեց մեզ երկնքում ամեն տեսակ հոգևոր օրհնությամբ,
Հավիտենականության Թագավորին, անեղծ ու անտեսանելի միակ Աստծուն փա՜ռք և պատի՜վ հավիտյանս հավիտենից. ամեն։
Կանայք ասացին Նոոմինին. «Օրհնյա՜լ լինի Տերը. նա քեզ այսօր առանց ազգականի չթողեց, որ քո անունն Իսրայելի մեջ հիշվի.
Դավիթն Աբիգեային ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց։
Երբ Դավիթը լսեց Նաբաղի մահը, ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Աստված, որ Նաբաղից կրած իմ նախատինքի դատաստանն ինքը տեսավ, իր ծառային չար ձեռքից փրկեց։ Տերը Նաբաղի չարությունը նրա գլխին թափեց»։ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեային համոզելու, որ իր կինը դառնա։