Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

39 Երբ Դավիթը լսեց Նաբաղի մահը, ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Աստված, որ Նաբաղից կրած իմ նախատինքի դատաստանն ինքը տեսավ, իր ծառային չար ձեռքից փրկեց։ Տերը Նաբաղի չարությունը նրա գլխին թափեց»։ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեային համոզելու, որ իր կինը դառնա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

39 Դավիթը լսեց, որ Նաբաղը մեռել է, և ասաց. «Օրհնյալ է Տերը, որ Նաբաղից կրած նախատինքիս դատաստանն ինքը դատեց և ինձ՝ իր ծառային, ետ պահեց չարությունից, և Տերը Նաբաղի չարությունը նրա գլխին բերեց»։ Եվ Դավիթը մարդ ուղարկեց Աբիգեայի հետ խոսելու, որ նրան իրեն կին առնի։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:39
29 Խաչաձեւ Հղումներ  

քանզի Տերն է նրա դատը անելու, և անկորուստ պիտի փրկի քո հոգին։


Բայց կենդանի է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այսօր ինձ արգելք հանդիսացավ չարիք գործելու քո հանդեպ, քանի որ եթե շտապ չգայիր և իմ առջև չելնեիր, ինչպես ասել էի, մինչև առավոտ Նաբաղը կզրկվեր պատին միզողներից»։


Արդ, կենդանի է Տերը, և կենդանի ես դու. Տերն է քեզ արգելել անպարտ արյուն թափելը և այդ բանից քո ձեռքը հեռու է պահել։ Քո թշնամիներն ու իմ տիրոջը չարիք կամեցողները Նաբաղի պես թող լինեն։


Գուբ փորեց և խորացրեց, Բայց ինքը պիտի ընկնի այն խորխորատի մեջ, Որ ինքը պատրաստեց։


Արքան ասաց Սեմեիին. «Դու ինքդ գիտես քո սրտի չարությունը, որ արել ես իմ հայր Դավթի նկատմամբ։


Դավիթն Աբիգեային ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց։


Արդ, ո՞ւմ հետևից ես ընկել, ո՜վ Իսրայելի արքա, և ո՞ւմ ես հալածում. սատկած շան կամ մի լուի հետևի՞ց ես ընկել։


Տերն ինձ կազատի ամեն տեսակ չար գործերից և կփրկի իր երկնային արքայության մեջ։ Նրան փառք հավիտյանս հավիտենից։ Ամեն։


Եվ խաղաղության Աստված ինքը թող մաքրի ձեզ ամբողջապես, և ձեր ամբողջ էությունը՝ հոգին, շունչը և մարմինն անարատ պահի մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։


Տիրոջ բարկությանը կհամբերեմ, որովհետև մեղանչեցի նրա դեմ, մինչև արդարացնի իմ դատաստանը և ինձ արդարությամբ դատի, ինձ հանի դեպի լույսը, և տեսնեմ նրա արդարությունը։


Մեր քույրը փոքրիկ է և դեռ ստինքներ չունի. ի՞նչ անենք մեր քրոջն այն օրը, երբ կպատմվի նրա մասին։


Կեղծ հաճություն և սին գեղեցկություն չկա քո մեջ»։ Քանզի իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի։ Նա պատիվ է տալիս Աստծուց երկյուղածներին,


Եթե առաքինի կին գտնվի, բոլոր պատվական քարերից թանկագին կլինի։


Տներն ու հարստությունը հայրերը բաժանում են որդիներին, իսկ կինը մարդուն կարգվում է Տիրոջից։


Ով բարի կին է գտել, շնորհ է գտել և ուրախություն ստացել Աստծուց։


«Իսրայելի զորավարների առաջնորդության Եվ ժողովրդի հոժարության համար Օրհնեցե՛ք Տիրոջը։


Եվ աղաչում ենք Աստծուն, որ չարը ձեզ բան չանի. ո՛չ որպեսզի մենք ընտիր երևանք, այլ որ դուք բարին գործեք, հոգ չէ, թե մենք ձախողված թվանք։


Դավթի ծառաները եկան Կարմելոս՝ Աբիգեայի մոտ, խոսեցին նրա հետ՝ ասելով. «Դավիթը մեզ ուղարկեց քեզ մոտ, որ քեզ իրեն կնության առնի»։


Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը։ Միայն Տերը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կգա, ու ինքը կմեռնի, կա՛մ թե պատերազմի մեջ կմտնի ու կսպանվի։


Դավիթն ասաց նրան. «Քո արյունը թող քո գլխին լինի, քանզի քո բերանը քո մասին վկայություն տվեց՝ ասելով. “Ես սպանեցի Տիրոջ օծյալին”»։


Իրավունքս ու դատաստանս դու տեսար, Որպես արդարության դատավոր՝ աթոռին նստեցիր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ