28 Իսկ աղջիկը վազեց իր մոր տուն ու պատմեց կատարվածի մասին։
28 Աղջիկը վազեց և այս բաները պատմեց իր մորը։
Լաբանը մտնելով խուզարկեց Հակոբի վրանը և Լիայի վրանն ու երկու հարճերի վրանը և չգտավ։ Եվ ելնելով Լիայի վրանից՝ մտավ Ռաքելի վրանը։
Իսահակը մտավ իր մոր՝ Սառայի տունը, առավ Ռեբեկային, որը դարձավ նրա կինը։ Իսահակը սիրեց նրան և մխիթարվեց իր մոր՝ Սառայի մահվան վշտից։
Ռեբեկայի եղբայրներն ու մայրն ասացին. «Թող աղջիկը մեզ մոտ մնա մի տասը օր, հետո թող գնա»։
և գոհանալով երկրպագեցի Տիրոջը, օրհնեցի նրան՝ իմ տեր Աբրահամի Աստծուն, որ առաջնորդեց ինձ ուղիղ ճանապարհով՝ իմ տիրոջ եղբոր աղջկան կին առնելու նրա որդու համար։
Եվ հայտնեց Ռաքելին, որ ինքը նրա հոր ազգականն է և Ռեբեկայի որդին։ Ռաքելը վազեց ու հորը պատմեց այն, ինչ պատահել էր։
Ռեբեկան մի եղբայր ուներ, որի անունը Լաբան էր։ Լաբանը դուրս վազեց դեպի աղբյուրը՝ ծառայի մոտ։