Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Դավիթն Աբիգեային ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ քեզ այսօր ինձ ընդառաջ ուղարկեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Եվ Դավիթն ասաց Աբիգեային. «Օրհնյա՜լ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որ այսօր քեզ ուղարկեց ինձ դիմավորելու,

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 25:32
12 Խաչաձեւ Հղումներ  

«Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այցի եկավ մեզ և փրկություն բերեց իր ժողովրդին։


Բայց իրենց նենգության համար տարագիր կանես նրանց, Կկործանես նրանց իրենց ամբարտավանության մեջ։


Եվ Հոթորն ասաց. «Օրհնյա՜լ է Տերը, որ փրկեց սրանց եգիպտացիների ձեռքից ու փարավոնի ձեռքից, օրհնյա՜լ է Տերը, որ փրկեց ժողովրդին եգիպտացիների ձեռքի տակից։


և ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ իմ տեր Աբրահամի Աստվածը, որ իմ տիրոջը չզրկեց իր արդարությունից ու ճշմարտությունից։ Տերն ինձ առաջնորդեց իմ տիրոջ եղբոր տունը»։


Գոհություն Աստծուն, որ ձեզ համար նույն փութաջանությունը դրեց նաև Տիտոսի սրտում։


Օրհնյա՜լ է Տերը՝ մեր հայրերի Աստվածը, որ այս դրեց թագավորի սրտում, որպեսզի փառավորի Երուսաղեմում գտնվող Տիրոջ՝ մեր Աստծու անունը։


ասելով. “Օրհնյալ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որն այսօր իմ զավակին արժանացրեց իմ աթոռին, և իմ աչքերը դա տեսնում են”»։


Այս բանը հաճելի թվաց Իսրայելի որդիներին, որոնք օրհնեցին Իսրայելի որդիների Աստծուն, խոսեցին Իսրայելի որդիների հետ ու ասացին, որ այլևս պատերազմի դուրս չեն գա նրանց դեմ՝ կործանելու Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի երկիրը, որտեղ նրանք բնակվում էին։


Նա ասաց. «Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածն այսօր, որն իր բերանով խոսեց իմ հայր Դավթի մասին և իր ձեռքով կատարեց իր խոստումը՝ ասելով.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ