ԶԱՔԱՐԻԱ 9:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այն օրը Տերը՝ նրանց Աստվածը, կփրկի նրանց՝ իր ժողովրդին, ինչպես ոչխարների, որովհետև սուրբ քարեր են գլորվում նրա երկրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն օրը նրանց Տեր Աստվածը պիտի փրկի նրանց՝ որպես իր ժողովրդի հոտը, որովհետև պիտի պսպղան նրա երկրի վրա, ինչպես թանկագին քարեր։ |
Իսրայելի որդիների անուններով փորագրված ակնաքարերը թող լինեն տասներկուսը՝ ըստ նրանց անունների թվի։ Յուրաքանչյուրն ըստ այդ տասներկու ցեղերի թող ունենա իր անունը։
Ահա Տերը՝ Աստված, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահավասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր առջև են։
և քո հիմքերը շափյուղայից եմ պատրաստել. քո աշտարակները հասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ՝ բյուրեղից և քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին և ընտիր-ընտիր քարերից։
Քեզ մոտ պիտի գան քեզ նեղողների և զայրացնողների զարհուրած որդիները, քո ոտնահետքերին երկրպագություն պիտի անեն բոլոր նրանք, որոնք զարհուրեցնում էին քեզ, ու դու պիտի կոչվես Տիրոջ՝ Իսրայելի Սրբի քաղաք։
«Ես կընդունեմ իմ ժողովրդի բոլոր մնացորդներին ամեն մի երկրից, ուր նրանց վտարել եմ, և նրանց կհաստատեմ իրենց արոտներում. թող աճեն ու բազմանան։
Ո՛վ ազգեր, լսե՛ք Տիրոջ պատգամները, պատմե՛ք հեռավոր կղզիներում և ասե՛ք. “Ով ցրեց Իսրայելը, նա էլ կհավաքի նրան և կպահպանի, ինչպես նախրապանը՝ իր հոտը”։
Ինչպես որ հովիվն է իր հոտը փնտրում այն օրը, երբ մեգ ու մառախուղ է լինում իր ցրված հոտերի վրա, այնպես էլ ես եմ փնտրելու հոտերս, հավաքելու եմ նրանց այն բոլոր տեղերից, ուր ցրվել են մեգ ու մառախուղի օրը։
Դուք էլ, իմ հոտե՛ր, իմ արոտի՛ ոչխարներ, մարդիկ եք, ես էլ՝ ձեր Տերը՝ Աստված”»,- ասում է Տերը՝ Աստված։
և խաղաղություն կլինի նրա համար. երբ ասորեստանցին գա ձեր երկիրը և երբ հասնի ձեր աշխարհը, նրա դեմ յոթ հովիվ և ութ առաջնորդ մարդիկ կելնեն։
Քո ցեղերի գավազանով արածեցրո՛ւ քո ժողովրդին և քո ժառանգության հոտերը, որ առանձին բնակվում են անտառում՝ Կարմելոսում. թող արածեն Բասանում և Գաղաադում, ինչպես հին օրերին։
Կամաչեն և՛ այն ժամանակ, երբ ձեզ բարիք անեմ, և՛ այն ժամանակ, երբ ձեզ ընդունեմ, որովհետև ձեզ անվանի և պանծալի կդարձնեմ երկրի բոլոր ազգերի մեջ, երբ ես ձեր գերությունը ձեր առաջ դարձնեմ»,- ասում է Տերը։
Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- Զորաբաբե՛լ, Սաղաթիելի որդի՛, կվերցնեմ քեզ՝ իմ ծառային, և կդնեմ քեզ որպես կնիք, քանի որ քեզ ընտրեցի”»,- ասում է Ամենակալ Տերը։
Եվ կզորացնեմ Հուդայի տունը և Հովսեփի տունը կփրկեմ ու կբնակեցնեմ նրանց, որովհետև սիրեցի նրանց. և կլինեն, կարծես թե նրանցից դարձած չլինեի, որովհետև ես եմ Տերը՝ նրանց Աստվածը, և կլսեմ նրանց։
Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Այն օրերին, եթե ազգերի բոլոր լեզուներից տասը տղամարդիկ բռնեն, կբռնեն հրեա տղամարդու քղանցքից ու կասեն. “Մենք կգանք քեզ հետ, որովհետև լսեցինք, որ Աստված քեզ հետ է”»։