իսկ եթե ինձ վերադառնաք և պահեք իմ օրենքներն ու կատարեք դրանք, եթե նույնիսկ ցրված լինեք մինչև երկրի ծայրերը, այնտեղից կհավաքեմ ձեզ և կբերեմ այն վայրը, որ ընտրեցի, և որտեղ բնակվում է իմ անունը”։
ԶԱՔԱՐԻԱ 10:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կսերմանեմ նրանց ազգերի մեջ, և նրանք, որ հեռու լինեն, կհիշեն ինձ։ Կմեծացնեն իրենց որդիներին ու կվերադառնան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թեկուզ ես նրանց սփռել եմ ազգերի մեջ, սակայն նրանք հեռու տեղերում պիտի հիշեն ինձ, իրենց որդիների հետ պիտի ապրեն և ետ դառնան։ |
իսկ եթե ինձ վերադառնաք և պահեք իմ օրենքներն ու կատարեք դրանք, եթե նույնիսկ ցրված լինեք մինչև երկրի ծայրերը, այնտեղից կհավաքեմ ձեզ և կբերեմ այն վայրը, որ ընտրեցի, և որտեղ բնակվում է իմ անունը”։
«Հիշի՛ր դա, Հակո՛բ, նաև դու, Իսրայե՛լ, քանզի իմ ծառան ես դու. քեզ ստեղծեցի ինձ ծառայելու համար, և դու, Իսրայե՛լ, մի՛ մոռացիր ինձ։
ընդառաջ գնար նրանց, որոնք արդարություն են գործում և հիշում քո ճանապարհները։ Եվ ահա դու բարկացար, որովհետև մենք մեղք գործեցինք և դրա համար էլ մոլորվեցինք։
Իմ ընտրյալներն այլևս զուր տեղը չպիտի չարչարվեն և անեծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետև նրանք իրենց զավակների հետ Աստծուց օրհնված սերունդ են։
Հակոբի և Հուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպեսզի ժառանգեն իմ սուրբ լեռը. իմ ընտրյալներն ու ծառաները պիտի ժառանգեն այն և բնակվեն այնտեղ։
«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- ու Իսրայելի տունը և Հուդայի տունը սերմանելու եմ մարդու սերնդով և անասունի սերնդով։
Ելե՛ք այդ երկրից, ո՛վ փրկվածներ, մի՛ մնացեք, հիշե՛ք Տիրոջը, ո՛վ դուք հեռավորներ, և թող Երուսաղեմը ձեր միտքը գա։
Եվ ազգերի մեջ, որտեղ էլ որ գերված լինեն նրանց մեջ, ձեր ազատվածներն ինձ հիշելու են, որ երդվեցի նրանց սրտի դեմ, որ շնացել ու ապստամբել են իմ դեմ, նրանց աչքերի դեմ, որ պոռնկացել են իրենց ընթացքով։ Նրանք ծեծելու են իրենց երեսներն այն չարիքների համար, որ արել են իրենց բոլոր կռատներում և իրենց ողջ կյանքի ընթացքում։
«Քանի որ ահա ես հրաման եմ տալիս և կցրեմ ձեզ բոլոր ազգերի մեջ, ո՛վ Իսրայելի տուն, ինչպես որ ցորենն է հեծանոցով քամուն տրվում, բայց նրա փշուրը չի ընկնի գետնին։
Հակոբի մնացորդները հեթանոսների՝ բազում ազգերի մեջ կլինեն ինչպես առյուծը հոտի մեջ՝ անտառում, և ինչպես առյուծի կորյունը՝ ոչխարների հոտի մեջ, ինչպես օրինակ, երբ անցնելով զատի և հափշտակի, ոչ ոք չի լինի, որ ազատի։
Սողոսը համաձայն էր նրա սպանությանը։ Այն օրը Երուսաղեմի եկեղեցու դեմ մեծ հալածանք սկսվեց, ու բոլորը, բացի առաքյալներից, ցրվեցին Հրեաստանի և Սամարիայի գյուղերը։
Եթե դու բնույթով վայրի ձիթենուց կտրվեցիր և բնության հակառակ պատվաստվեցիր լավ ձիթենու վրա, որքա՜ն առավել նրանք, որ բուն իսկ ճյուղերն են, կպատվաստվեն իրենց ձիթենու վրա։