Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 51:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

50 Ելե՛ք այդ երկրից, ո՛վ փրկվածներ, մի՛ մնացեք, հիշե՛ք Տիրոջը, ո՛վ դուք հեռավորներ, և թող Երուսաղեմը ձեր միտքը գա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

50 Ո՛վ սրից ազատվածներ, գնացե՛ք, մի՛ կանգնեք, հեռվից հիշե՛ք Տիրոջը, և Երուսաղեմը թող ձեր միտքը գա։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 51:50
24 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ սրից ազատվածները՝ սակավաթիվ մարդիկ, եգիպտացիների երկրից պիտի վերադառնան Հուդայի երկիրը։ Եվ Հուդայի բոլոր մնացորդները, որ բնակվում են եգիպտացիների երկրում, պիտի իմանան, թե ո՛ւմ խոսքն է հաստատվելու՝ ի՞մը, թե՞ իրենցը։


Երկնքից լսեցի մի ուրիշ ձայն, որ ասում էր. «Ելե՛ք դրա միջից, ժողովո՛ւրդ իմ, որպեսզի մասնակից չլինեք դրա մեղքերին և չընդունեք դրա պատուհասները,


Դո՛ւրս արի նրա միջից, ո՛վ իմ ժողովուրդ, ամեն մեկդ ձեր ա՛նձը փրկեք Տիրոջ ցասումից ու բարկությունից։


ու ազատվողները։ Տիրոջ շնորհիվ պիտի լինի վերադարձը, և նրանք Սիոն են գալու ցնծությամբ ու հավիտենական ուրախությամբ. նրանց գլխի վրա օրհնություն պիտի լինի, և ուրախությունը պիտի հասնի նրանց. ցավը, տրտմությունն ու հեծությունը հեռացան։


Փախե՛ք Բաբելոնի միջից, թող ամեն մեկն իրեն փրկի, որպեսզի չկործանվեք նրա անիրավությունների պատճառով, քանզի հասել է ժամանակը, երբ Տերը նրանից վրեժխնդիր է լինելու, ինքն է հատուցելու նրա պատիժը։


Հեռացե՛ք Բաբելոնի միջից, քաղդեացիների երկրից դո՛ւրս ելեք և եղե՛ք ինչպես վիշապներ՝ ոչխարների հոտի առաջ։


«Պատրաստի՛ր ինքդ քեզ, ո՛վ Սիոն, արդարության վրե՛ժ խնդրիր, քո սիրտը թող քո թիկունքի վրա լինի, ճանապա՛րհ ընկիր, վերադարձի՛ր, ո՛վ Իսրայելի կույս, ողբալով դարձի՛ր դեպի քո քաղաքները։


Թոթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր։


Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմե՛ք. թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնե՛ք ու ասացե՛ք. «Տերը փրկեց իր ծառա Հակոբին»։


Եվ ազգերի մեջ, որտեղ էլ որ գերված լինեն նրանց մեջ, ձեր ազատվածներն ինձ հիշելու են, որ երդվեցի նրանց սրտի դեմ, որ շնացել ու ապստամբել են իմ դեմ, նրանց աչքերի դեմ, որ պոռնկացել են իրենց ընթացքով։ Նրանք ծեծելու են իրենց երեսներն այն չարիքների համար, որ արել են իրենց բոլոր կռատներում և իրենց ողջ կյանքի ընթացքում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ