Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՄՈՎՍ 9:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 «Քանի որ ահա ես հրաման եմ տալիս և կցրեմ ձեզ բոլոր ազգերի մեջ, ո՛վ Իսրայելի տուն, ինչպես որ ցորենն է հեծանոցով քամուն տրվում, բայց նրա փշուրը չի ընկնի գետնին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 որովհետև ես ահա հրամայում եմ և Իսրայելի տունը պիտի մաղեմ բոլոր ազգերի մեջ, ինչպես որ մաղով է մաղվում, և ոչ մի հատիկ գետնին չի ընկնում։

Տես գլուխը Պատճենել




ԱՄՈՎՍ 9:9
14 Խաչաձեւ Հղումներ  

Այն օրը Տերն արգելք պիտի դնի գետի փոսից մինչև Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մեկ առ մեկ հավաքե՛ք իսրայելացիներին։


Բայց ես ձեզ վրա հավիտյան չպիտի բարկանամ, և ոչ էլ իմ դառնության ձայնն է ձեզ ճնշելու։


իսկ նրա հոգին ձորը լցվող հորդահոս հեղեղի պես պիտի հասնի մինչև պարանոցը։ Եվ պիտի բաժանի ու խռովության մատնի ազգերին՝ իրենց սնոտի մոլորության համար, մոլորությունը պիտի հալածի նրանց և նրանց դեմ հանդիման հանի։


«Եթե իմ աչքի առաջ այս օրենքները դադարեն գործելուց, ապա Իսրայելի ազգն էլ,- ասում է Տերը,- իմ աչքի առաջ ընդմիշտ պիտի դադարի ազգ լինելուց»։


Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- որովհետև ես քեզ հետ եմ. եթե ես բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ, քե՛զ, սակայն, չեմ բնաջնջելու։ Քեզ արդարությամբ պիտի խրատեմ, թեև լրիվ չպիտի արդարացնեմ»։


Երկրի չորս ծագերից չորս հողմ եմ բերելու Ելամի վրա և նրանց ցրիվ եմ տալու այդ չորս հողմերին։ Չի լինելու մի ազգ, որի մոտ չհասնեն Ելամի թափառականները։


ու ձեր միջից զատորոշելու եմ ամբարիշտներին և ապստամբներին, որպեսզի նրանց հանեմ իրենց բնակված վայրերից, ու նրանք չմտնեն Իսրայելի երկիրը։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ Աստված։


Նրանց ցրեցի ազգերի մեջ, սփռեցի նրանց երկրներով մեկ։ Դատեցի նրանց ըստ իրենց ընթացքի և ըստ իրենց մեղքերի։


Եվ կիմանան, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված, երբ ես նրանց հայտնվեմ ազգերի մեջ։ Նրանց հավաքելու եմ իրենց երկրում և այլևս նրանցից ոչ մեկին որևէ տեղ չեմ թողնելու։


Դրա համար ձեր մեջ հայրերը կուտեն որդիներին, որդիներն էլ՝ հայրերին։ Ձեր մեջ դատաստան կանեմ և այն ամենը, ինչ կմնա ձեզանից, ցրիվ կտամ բոլոր ուղղություններով։


Ձեր մեկ չորրորդ մասը մահով կոչնչանա, մեկ չորրորդ մասն էլ սովից կմեռնի ձեր մեջ, մյուս չորրորդ մասը բոլոր ուղղություններով ցրիվ կտամ, իսկ մեկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից կընկնի. սուր կքաշեմ նրանց հետևից։


Ձեզ պիտի ցրեմ տարբեր ժողովուրդների մեջ, և ձեզ վրա իջած սուրը պիտի կոտորի ձեզ։ Ձեր երկիրն ավերակ պիտի դառնա, իսկ ձեր քաղաքները՝ ամայի։


Եվ Տերն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։


Տերը՝ քո Աստվածը, քեզ կցրի բոլոր ազգերի մեջ՝ երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և դու այնտեղ կպաշտես քեզ ու քո հայրերին անծանոթ փայտե ու քարե օտար աստվածների։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ