Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 65:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Հակոբի և Հուդայի սերնդին պիտի բարձրացնեմ, որպեսզի ժառանգեն իմ սուրբ լեռը. իմ ընտրյալներն ու ծառաները պիտի ժառանգեն այն և բնակվեն այնտեղ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Հակոբից ես սերունդ պիտի հանեմ և Հուդայից՝ իմ լեռների ժառանգորդներ. իմ ընտրյալները պիտի ժառանգեն դա, և իմ ծառաները պիտի բնակվեն այնտեղ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 65:9
25 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբի հավաքված որդիները նոր տունկի նման պիտի ընձյուղներ տան. Պիտի ծաղկի Իսրայելը, և աշխարհը պիտի լցվի նրա պտղով։


որովհետև սուրբ ժողովուրդը պիտի բնակվի Սիոնում։ Երուսաղեմը լացով պաղատեց, թե՝ ողորմի՛ր ինձ։ Պիտի ողորմի քեզ, պիտի գթա քո ձայնին ու աղաղակին, հենց որ տեսնի ու լսի քեզ։


Եվ իմ ժողովուրդը պիտի բնակվի խաղաղության քաղաքում, պիտի բնակվի հույսով և պիտի հանգստանան հարստության մեջ։


Ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ երկրի մութ տեղում. Հակոբի սերնդին չասացի՝ “Սնոտի բաներ եք փնտրում”։ Ես եմ, ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը»։


Աստծով պիտի արդարանա և փառավորվի իսրայելացիների ամեն մի սերունդ»։


Այսպես է ասում Տերն Իսրայելին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի և փրկության օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի և ուխտի համար հեթանոսներին տվեցի քեզ՝ երկիրը վերականգնելու և ավերակ ժառանգությունները ժառանգներին տալու,


երբ աղաղակես, և քեզ չեն փրկելու քո նեղությունից. դրանց բոլորին հողմերը պիտի տանեն և մրրիկները բաժան-բաժան պիտի անեն։ Իսկ նրանք, ովքեր ինձ վրա են հույս դրել, պիտի ստանան երկիրը և ժառանգեն իմ սուրբ լեռը։


Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի և հավիտենապես պիտի ժառանգի երկիրը. տունկն ապահով է լինելու, նրանց ձեռքի գործերը փառք են բերելու։


Ձեր անունն իմ ընտրյալների նողկանքի համար պիտի թողնեք, և Տերը ձեզ պիտի մեռցնի։ Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի,


Այլևս նրանք չպիտի շինեն, որ ուրիշները բնակվեն, նրանք չպիտի տնկեն, որ ուրիշներն ուտեն։ Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն, նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը։


Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսներից, հավաքելու եմ ձեզ բոլոր ազգերից և ձեզ ձեր երկիրն եմ տանելու։


Կամաչեն և՛ այն ժամանակ, երբ ձեզ բարիք անեմ, և՛ այն ժամանակ, երբ ձեզ ընդունեմ, որովհետև ձեզ անվանի և պանծալի կդարձնեմ երկրի բոլոր ազգերի մեջ, երբ ես ձեր գերությունը ձեր առաջ դարձնեմ»,- ասում է Տերը։


Եվ եթե այդ օրերը չպակասեցվեին, ոչ ոք չէր փրկվի։ Բայց ընտրյալների համար այդ օրերը պակասեցվելու են։


Ավետարանի համաձայն՝ նրանք թշնամի են ձեր օգտի համար, բայց ընտրության տեսանկյունից՝ սիրելի՝ իրենց հայրերի շնորհիվ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ