Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 իսկ եթե ինձ վերադառնաք և պահեք իմ օրենքներն ու կատարեք դրանք, եթե նույնիսկ ցրված լինեք մինչև երկրի ծայրերը, այնտեղից կհավաքեմ ձեզ և կբերեմ այն վայրը, որ ընտրեցի, և որտեղ բնակվում է իմ անունը”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եվ եթե հետ դառնաք դեպի ինձ և պահեք իմ պատվիրանները և կատարեք դրանք, թե որ ձեր աքսորվածները երկնքի ծայրում էլ լինեն, այնտեղից կժողովեմ և նրանց կբերեմ այն տեղը, որ ես ընտրել եմ իմ անունն այնտեղ բնակեցնելու համար”։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 1:9
28 Խաչաձեւ Հղումներ  

և ապա իրենց թշնամիների երկրում, ուր տարել ես նրանց, քեզ դառնան իրենց ամբողջ սրտով և ամբողջ հոգով, քեզ աղոթք անեն՝ դառնալով դեպի իրենց հայրերին տրված երկիրը, քո ընտրած քաղաքն ու քո անունով իմ կառուցած տունը,


Տերը նրան ասաց. «Լսեցի իմ առջև արած աղոթքի ձայնդ ու պաղատանքներդ և արեցի այն ամենը, ինչ դու խնդրում էիր քո աղոթքներում. սրբագործեցի քո կառուցած տաճարը, որպեսզի իմ անունը հավիտյան այնտեղ դրվի, իմ աչքն ու սիրտը ընդմիշտ այնտեղ լինեն։


Եվ աղաղակե՛ք. «Փրկի՛ր մեզ, ո՜վ մեր փրկության Աստված, փրկի՛ր մեզ մեր թշնամիներից, որ օրհնենք քո սուրբ անունը և պարծենանք քո օրհնություններով։


Թող Աստված, որի անունը բնակվում է այնտեղ, ելնի և ավերի այն թագավորությունն ու այն ժողովրդին, որ կհանդգնի ձեռք երկարել՝ արգելելու կամ կործանելու Աստծու տունը, որ գտնվում է Երուսաղեմում։ Ես՝ Դարեհ թագավորս, տվեցի այս հրամանը, և ոչ ոք թող չհամարձակվի անտեսել այն»։


Զարթնի՛ր, փա՛ռք իմ, զարթնի՛ր սաղմոսով և օրհնությամբ, Եվ ես կարթնանամ առավոտյան։


Որովհետև նա զորացրեց դռներիդ նիգերը Եվ օրհնեց քո ներսում գտնվող որդիներիդ։


Ազգերին դրոշ պիտի պարզի և հավաքի Իսրայելի կորուսյալներին, Հուդայի ցրվածներին պիտի հավաքի աշխարհի չորս անկյուններից։


Այն օրը Տերն արգելք պիտի դնի գետի փոսից մինչև Ռինոկորուրի կողմերը, բայց դուք մեկ առ մեկ հավաքե՛ք իսրայելացիներին։


Այսպես ասաց Տերը, որ հավաքում է Իսրայելի բոլոր ցրվածներին. «Նրանց վրա ես պիտի հավաքեմ վայրի բոլոր գազաններին»։


Բայց նրանց արտաքսելուց հետո ես նորից պիտի դառնամ ու գթամ նրանց և յուրաքանչյուրին բնակեցնեմ իր ժառանգության մեջ, ամեն մեկին՝ իր երկրում։


Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձե՛ք ինձ մոտ, որպեսզի ես ձեզ տիրեմ,- ասում է Տերը։- Կվերցնեմ ձեզ. ամեն քաղաքից՝ մեկին և ամեն ցեղից՝ երկուսին ու ձեզ կտանեմ Սիոն։


Ո՛վ ազգեր, լսե՛ք Տիրոջ պատգամները, պատմե՛ք հեռավոր կղզիներում և ասե՛ք. “Ով ցրեց Իսրայելը, նա էլ կհավաքի նրան և կպահպանի, ինչպես նախրապանը՝ իր հոտը”։


«Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրը, ապահով կբնակեցնեմ նրանց,


Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ զորք է գալիս հյուսիսից, մի մեծ ազգ։ Երկրի ծագերից հառնելու են բազում թագավորներ,


Ուստի ասա՛ Իսրայելի տանը. “Այսպես է ասում Տերը, Ամենակալն Աստված. դարձի եկե՛ք, հեռացե՛ք ձեր ընթացքից, ձեր բոլոր ամբարշտություններից, ձեր երեսը դեպի ի՛նձ դարձրեք։


Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսներից, հավաքելու եմ ձեզ բոլոր ազգերից և ձեզ ձեր երկիրն եմ տանելու։


Եթե ըստ իմ հրամանի ընթանաք, իմ պատվիրանները պահպանեք և կատարեք դրանք,


Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Ահա ես փրկում եմ իմ ժողովրդին արևելքի երկրից և արևմուտքի երկրից.


Նա կուղարկի իր հրեշտակներին բարձրաձայն փողահարությամբ, որոնք նրա ընտրյալներին կհավաքեն չորս կողմերից՝ երկնքի մեկ ծայրից մինչև մյուս ծայրը»։


Եվ եթե քեզանից հեռու լինի այն վայրը, որ Տերը՝ քո Աստվածը, ընտրել է իր անվան պաշտամունքի համար, ապա Աստծու՝ քեզ տված արջառներից կամ ոչխարներից կարող ես մորթել, այնպես, ինչպես պատվիրել եմ քեզ, և ուտել քո քաղաքում՝ ըստ քո ցանկության։


Փնտրե՛ք այն տեղը, որ Տերը՝ ձեր Աստվածը, կընտրի ձեր ցեղերից մեկի տարածքում, և այդ կլինի նրա բնակության և նրա անվան պաշտամունքի վայրը. այնտե՛ղ մտեք։


«Երբ իրականանան իմ այս բոլոր պատգամները կամ օրհնությունները և կամ անեծքները, որ ներկայացրի ձեզ, և հոգուդ մեջ պահես դրանք այն բոլոր ազգերի մեջ, ուր Տերը քեզ ցրելու է,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ