Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵՐԵՄԻԱ 34:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ահավասիկ ես հրաման եմ տալու,- ասում է Տերը,- և նրանց նորից արձակելու եմ այդ քաղաքի վրա. նրանք պիտի պատերազմեն դրա դեմ, գրավեն ու հրով այրեն այն։ Հուդայի քաղաքներն իրենց բնակիչներից թափուր եմ դարձնելու»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ահա ես պիտի հրամայեմ,- ասում է Տերը,- և նրանց այս քաղաք պիտի վերադարձնեմ. նրա դեմ պիտի պատերազմեն և այն գրավեն ու կրակով այրեն։ Ես Հուդայի քաղաքները ամայություն պիտի դարձնեմ, առանց բնակչի»։

Տես գլուխը



ԵՐԵՄԻԱ 34:22
36 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն Աբեսսային ու իր բոլոր ծառաներին ասաց. «Եթե ինձնից սերված իմ որդին իմ մահն է ուզում, որչա՜փ առավել կուզի Հեմինի որդին։ Թո՛ւյլ տվեք նրան, որ անիծի, քանզի Տերն է այդ ասել նրան։


Բռնեցին թագավորին ու բերեցին Բաբելոնի արքայի մոտ՝ Ռեբղաթա, և արքան նրա դատաստանն արեց։


այրեց Տիրոջ տունը, թագավորի տունը, Երուսաղեմի բոլոր տները և ամեն ինչ կրակի մատնեց։


Տերը նրանց վրա ուղարկեց քաղդեացիների թագավորին և սրակոտոր արեց նրանց երիտասարդներին իր սրբության տան մեջ, չխնայեց նաև Սեդեկիային, չողորմեց նրանց կույս աղջիկներին և նրանց ծերերին. բոլորին մատնեց թշնամիների ձեռքը։


և ես հրաման կտամ։ Իմ նվիրյալներն են նրանք, որոնց ես եմ բերել. ելել գալիս են հսկաները, որպեսզի գոհացում տան իմ բարկությանը. միահամուռ գալիս են խինդով ու նախատինք թափում։


Ավերակ քաղաքները պիտի լքվեն, կանգուն մնացած ապարանքները պիտի կործանվեն։


Մի՞թե դու չես լսել, որ ավելի առաջ՝ հին ժամանակ, ինչ եմ արել ես. կանխատեսել եմ և այժմ էլ հայտնում եմ, որ կործանելու եմ հեթանոսներին իրենց ամրոցների մեջ,


Եվ ես ասացի. «Մինչև ե՞րբ, Տե՛ր»։ Իսկ նա ասաց. «Մինչև որ քաղաքներն ավերվեն բնակիչ չլինելու և տները՝ մարդ չլինելու պատճառով, և այդ երկիրը մնա ամայի։


Մեր սուրբ տաճարն ու փառքը, որտեղ մեր հայրերն օրհներգում էին, հրո ճարակ դարձավ, և մեր ողջ փառավորությունը կործանվեց։


Նրա վրա մռնչացին և իրենց ձայներն արձակեցին առյուծները, որոնք ավերակ դարձրին նրա երկիրը։ Նրա քաղաքները կործանվեցին, այլևս բնակիչներ չունեցան։


Պիտի գան քաղդեացիները, որպեսզի պատերազմեն այդ քաղաքի դեմ և հրով այրեն դա. պիտի կրակի մատնեն այն տները, որոնց տանիքներին խունկ էին ծխում Բահաղին ու զոհեր մատուցում օտար աստվածներին, որպեսզի ինձ դառնություն պատճառեին։


Այսպես է ասում Տերը. «Այդ տեղում, որի մասին դուք ինքներդ ասում եք, թե մարդկանցից ու անասուններից թափուր է, Հուդայի քաղաքներում և Երուսաղեմից դուրս, որոնք ավերակների են վերածվել, որովհետև չկան մարդիկ, չկան բնակիչներ, չկան անասուններ,- դարձյալ պիտի հնչեն


«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. գնա՛ Հուդայի Սեդեկիա արքայի մոտ և ասա՛ նրան. այսպես է ասում Տերը. “Այդ քաղաքն անպայման պիտի մատնվի բաբելացիների արքայի ձեռքը, որը պիտի գրավի ու հրով այրի այն։


Քո բոլոր կանանց ու որդիներին պիտի հանեն տանեն քաղդեացիների մոտ, և դու էլ նրանց ձեռքից չես փրկվելու, որովհետև բաբելացիների թագավորի ձեռքով պիտի բռնվես, իսկ այս քաղաքը պիտի այրվի հրով”»։


Քաղդեացիները հրով այրեցին թագավորի տունն ու ժողովրդի տները և քանդեցին Երուսաղեմի պարիսպները։


Առյուծն իր որջից դուրս եկավ, որպեսզի հոշոտի ազգերին, շարժվեց ու ելավ իր տեղից, որպեսզի քո երկիրն ավերակ դարձնի։ Քո քաղաքները քանդվելու են՝ այնտեղ բնակիչ չլինելու պատճառով։


Ձեր չար արարքների և ձեր արած գարշելի գործերի պատճառով Տերը չկարողացավ համբերել, և ձեր երկիրը, բնակիչներից զրկված, դարձավ ավերակ ու անապատ և նզովքի առարկա, ինչպես այսօր է։ Այն բանի համար,


Տիրոջ բարկության պատճառով նա բնակելի չպիտի լինի, այլ ամբողջովին ապականության պիտի վերածվի, և յուրաքանչյուր ոք, ով անցնի Բաբելոնով, պիտի վշտանա ու սուլի նրա բոլոր աղետների համար։


կրակի մատնեց Տիրոջ տունը և արքունի ապարանքները, քաղաքի բոլոր տներն ու բոլոր մեծամեծ պալատները հրով այրեց,


Քաղաքի պարիսպը ճեղք տվեց, բոլոր կռվող մարդիկ փախուստի դիմեցին և գիշերով, երբ քաղդեացիները քաղաքի շուրջն էին, ներքին և արտաքին պարիսպների մեջ ընկած դարպասի ճանապարհով, արքունի պարտեզի կողմով դուրս եկան քաղաքից և շարժվեցին դեպի Արաբա տանող ճանապարհով։


Ով իմաստուն այր է, թող հասկանա այս բանը, և ում տրված է Տիրոջ բերանի խոսքը, նա մեզ թող պատմի, թե ինչի՛ համար կորստյան դատապարտվեց երկիրը։ Լքվեց ինչպես անապատ՝ անցորդներ չլինելու պատճառով։


Ինչպե՜ս զատվեց ու նստեց միայնակ՝ քաղաքը բազմամարդ, տրտմությամբ լցված որբևայրի մի կին դարձավ հեթանոսների մեջ. երկրի իշխանը հարկատու դարձավ։


Այն բանի համար, որ անիրավությամբ խոտորում էիք արդարի սիրտը (ե՛ս չէի նրան մոլորեցնում), իսկ անօրենի ձեռքն էլ զորացնում էիք, որպեսզի նա երբեք հետ չդառնար իր անօրենությունից, իր չար ճանապարհից ու ապրեր,


Կլինի՞, որ փող հնչի քաղաքում, և ժողովուրդը չխռովվի. քաղաքում չարիքներ լինեն, և Տերն արած չլինի։


Եվ երկիրը կկործանվի իր բնակիչներով հանդերձ՝ նրանց գործերի պտղի պատճառով։


Պատասխան տվեց հրեշտակը և ասաց. «Ամենակա՛լ Տեր, մինչև ե՞րբ չես ողորմելու Երուսաղեմին և Հուդայի քաղաքներին, որոնց անտեսեցիր այս յոթանասուն տարիներին»։


«Նրանց կվտարեմ այն բոլոր ազգերի մեջ, որոնց չեն ճանաչի, և այդ երկիրը կավերվի նրանցից հետո, որովհետև ոչ ոք չի լինի, որ ելնի և դառնա. ընտիր երկիրն ավերակ դարձրին»։


Թագավորը, երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց, կոտորեց ոճրագործներին և այրեց նրանց քաղաքը։